Վարչապետի աթոռն զբաղեցնող պատահականությունը փորձված սուտասան ու «մեծ կոմբինատոր» է. Հասրաթյան

Hasratyan

Արցախի զինված ուժերի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի նախկին պետ Սենոր Հասրաթյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

«ՀՀ վարչապետի աթոռն զբաղեցնող պատահականությունը փորձված սուտասան ու «մեծ կոմբինատոր» է, իսկ հանրության մի որոշակի շերտ, պարզապես, նրա հլու-հնազանդ կամակատարը: Վերջինս առանց մտածելու, բայց համառորեն հավատալով՝ գնում է նրա հետևից… Գնում է իրականությունից օտարված՝ աչքերն ու ականջները փակ… Իսկ սուտասանն ու «մեծ կոմբինատորը» վարպետորեն կատարելով իր դերը, հավատավոր մոլորյալներին «առաջնորդում» է մի հանգրվան, որտեղ չի լինելու ոչ միայն այն, հանուն ինչի (հացի) նրանք գնում են, այլ ցավալիորեն առերեսվելու են մի իրականության, որտեղ տիրելու է համատարած (և՜ հացի, և՜ Հայրենիքի) ամայություն…

Այս ամենի արդյունքում ստեղծված դժվարությունների ողջ ծանրությունն ընկնելու է Երկրի ու ժողովրդի վրա, իսկ թե ինչպիսի ավարտ է ունենալու սուտասան ու «մեծ կոմբինատոր» պատահականութան կենսագրությունը, դա արդեն էական չէ, անգամ,եթե ժողովրդի պահանջով նրան, ինչպես ինքն է ասում՝ «պատի տակ գնդակահարեն…» Վերջապես բացեք ձեր աչքերն ու ականջները, մարդի՜կ…»

Related Posts

Բաքուն այսօր դատապարտեց Լեռնային Ղարաբաղի հայերի ինքնորոշման իրավունքը. Զատուլին

Բաքվում Ադրբեջանի ռազմական դատարանը հրապարակեց Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ղեկավարների դատավճիռները, որոնք գերի են վերցվել 2023 թվականին Լեռնային Ղարաբաղը գրավելու գործողության ժամանակ։ Լեռնային Ղարաբաղի նախկին նախագահներ Արկադի Ղուկասյանը և Բակո Սահակյանը…

Գորիսում նռնակի պայթյունի դեպքով գործ է հարուցվել. ՔԿ

Գորիսի համայնքապետ Առուշ Առուշանյանի վարորդի սպանության դեպքով քրեական վարույթ է նախաձեռնվել։ ՔԿ–ից NEWS.am–ին հայտնել են, որ դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ՝ Քրեական օրենսգրքի 155-րդ հոդվածի (սպանությունը) (2 դրվագ), 44-155-րդ…