Խոշոր ավտովթար Արագածոտնի մարզում. բախվել են Mercedes-ն ու քարով բարձված ЗИЛ-ը. վերջինս կողաշրջվել է, քարերը մասամբ փակել են ճանապարհը. կա 4 վիրավոր

Qarer

Մարտի 22-ին,  խոշոր ավտովթար է տեղի ունեցել Արագածոտնի մարզում: Ժամը  18:30-ի սահմաններում Երևան-Գյումրի ավտոճանապարհի  30-րդ կմ հատվածում բախվել են  37-ամյա Արման   Թադևոսյանի վարած ЗИЛ 130 մակնիշի և 55-ամյա Մերուժան Աբրահամյանի վարած Mercedes մակնիշի ավտոմեքենաները: Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով ЗИЛ-ի վարորդ Ա. Թադևոսյանը, Mercedes-ի ուղևորներ, 13-ամյա Ա.Ա.-ն, 19-ամյա Ա. Ա.-ն, 19-ամյա Ա. Ք.-ն քաղաքացիների օգնությամբ դուրս են բերվել ավտոմեքենաներից և քաղաքացիների ավտոմեքենաներով տեղափոխվել են «Աշտարակ» բժշկական կենտրոն:  Օպերատիվորեն դեպքի վայր են ժամանել ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 1-ին վաշտի 1-ին դասակի ծառայողները՝ վաշտի հրամանատար Վաչե Մալաքյանի, դասակի հրամանատար Հրանտ Գալստյանի գլխավորությամբ: Ժամանել են նաև նույն վաշտի ավագ հետաքննիչներ Վահագն Էլոյանն ու Հայկ Վարդանյանը:  Տեղում հետաքննչական աշխատանքները ղեկավարել է Վ. Էլոյանը, ում կողմից փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում:  Ֆոտոլրագրողը հայտնում է, որ բախման հետևանքով ЗИЛ 130-ը, որը բարձված է եղել տուֆ քարով, կողաշրջվել է և քարերը  լցվել են ճանապարհին: Քաղաքացիները քարերը հեռացրել են ճանապարհից, իսկ այդ ընթացքում ՃՈ 2-րդ սպայական գումարտակի 1-ին վաշտի 1-ին դասակի տեսուչները ուժեղացված ծառայություն էին կատարում, որպեսզի խցանում տեղի չուենենա:  Օպերատիվորեն ժամանել են նաև ապահովագրական ընկերությունների ներկայացուցիչները:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է  անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:  

shamshyan.com

Related Posts

«Փինք Արմենիա» կազմակերպության իրավաբանը խոսել է Հայաստանում ԼԳԲՏՔ անձանց հանդեպ վատ վերաբերմունքի մասին

«Փինք Արմենիա» իրավապաշտպան հասարակական կազմակերպության իրավաբան և անդամ Նիկոլայ Հովհաննիսյանը լրատվամիջոցների հետ զրույցում հայտարարել է, որ վերջին տարիներին Հայաստանում շարունակվում են ԼԳԲՏՔ անձանց նկատմամբ հետապնդման, սպառնալիքների և բռնության դեպքերը, որոնց…

Էլեկտրաէներգիայի անջատումներ՝ Երևանի ու մարզերի մի շարք հասցեներում

«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ մարտի 24-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը` Երևան քաղաքի՝ 10։00-16:00 Ավան՝ Քուչակ թաղամաս մասնակի և հարակից ոչ…

Other Story