Ճակատագրի հեգնանքը նրանում է, որ այն մարդիկ, ովքեր այս սուտը տարիներ շարունակ արմատավորել են մեր ժողովրդի մեջ, 2018-ին եկան իշխանության.  Լևոն Քոչարյան

Suty

 Լևոն Քոչարյանը թելեգրամի իր էջում գրել է.

«Հայաստանի 20 տարվա ամենամեծ ստերից մեկն այն էր, իբր Քոչարյանը Մեղրին հանձնում էր: Այդ անհեթեթությունը այսօր նաև հերքեց Մեղրիի գործող քաղաքապետը: 
Իմացողները գիտեն, որ խոսքն ընդամենը վերգետնյա ճանապարհի մասին էր, որի իրավունքը նրանք կստանային Արցախի անկախության կամ Հայաստանին միանալու դեպքում միայն: 

Ճակատագրի հեգնանքը նրանում է, որ այն մարդիկ, ովքեր այս սուտը տարիներ շարունակ արմատավորել են մեր ժողովրդի մեջ, 2018-ին եկան իշխանության և արդյունքում Ադրբեջանին տվեցին այդ ճանապարհի իրավունքը: Իսկ մենք ունեցանք հազարավոր զոհեր, տարածքային ահռելի կորուստ և ոչ մի խոսք անգամ Արցախի կարգավիճակի մասին»:

Related Posts

Բաքուն այսօր դատապարտեց Լեռնային Ղարաբաղի հայերի ինքնորոշման իրավունքը. Զատուլին

Բաքվում Ադրբեջանի ռազմական դատարանը հրապարակեց Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ղեկավարների դատավճիռները, որոնք գերի են վերցվել 2023 թվականին Լեռնային Ղարաբաղը գրավելու գործողության ժամանակ։ Լեռնային Ղարաբաղի նախկին նախագահներ Արկադի Ղուկասյանը և Բակո Սահակյանը…

Գորիսում նռնակի պայթյունի դեպքով գործ է հարուցվել. ՔԿ

Գորիսի համայնքապետ Առուշ Առուշանյանի վարորդի սպանության դեպքով քրեական վարույթ է նախաձեռնվել։ ՔԿ–ից NEWS.am–ին հայտնել են, որ դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ՝ Քրեական օրենսգրքի 155-րդ հոդվածի (սպանությունը) (2 դրվագ), 44-155-րդ…