Իտալիան չի կարող մի սեղանի շուրջ նստել Հայոց ցեղասպանությունը չճանաչող Թուրքիայի հետ. պատգամավոր

Mi seghani shurj

 Իտալիայի իշխող կոալիցիայի մաս կազմող «Լեգա» կուսակցության գլխավոր քարտուղար Մատտեո Սալվինին անհնար է համարում Թուրքիայի հետ բանակցելը, քանի դեռ այդ երկիրը չի ճանաչել Հայոց ցեղասպանությունը: «Արմենպրես»-ի փոխանցմամբ, այս մասին Սալվինին խոսել է Սենատում իր ելույթի ժամանակ՝ ի պատասխան վարչապետ Մարիո Դրագիի ելույթի:

«Իհարկե, Դուք փորձում եք հրաշք գործել՝ ստիպելով թուրքական ռեժիմին լավ վարքագիծ դրսևորել, սակայն ցանկանում եմ հիշեցնել,այդ վարչակազմը չեղարկում է ոչ միայն կանանց իրավունքները, այլև ցանկացած տեսակի ազատություն ու անգամ հերքում է պատմական ճշմարտությունը: Չմոռանանք, որ դեռևս չի հաստատվել արդարությունը հայերի համար, Հայոց ցեղասպանությունը դեռ ճանաչված չէ: Ու քանի դեռ այս ամենը կա, չեմ կարծում, որ մենք կարող ենք նույն սեղանի շուրջ նստել մեկի հետ, ով բանտարկում է նրանց, ովքեր համարձակվում են հիշել պատմական ճշմարտության մասին»,- ելույթում մասնավորապես հայտարարել է Մատտեո Սալվինին:

Մարտի 23-ին Իտալիայի վարչապետ Մարիո Դրագին հեռախոսազրույց էր ունեցել Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ, որտեղ ի թիվս այլ հարցերի անդրադարձել էր նաև Թուրքիայում մարդու իրավունքների խնդրին։

Related Posts

Գագիկ Խաչատրյանի ձերբակալությունը ևս մեկ անգամ լուրջ հարցեր է առաջացնում

ՄԱՐԻԱՄ ԽՈՒԴՈՅԱՆԻ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԱՆԿՅՈՒՆԸ․ ՔԱՂԱՔԱԿԱՆ ԴԻՐՔՈՐՈՇՈՒՄՆԵՐ և ՀԵՂԻՆԱԿԱՅԻՆ ՀՈԴՎԱԾՆԵՐ։ Հետևեք հաջորդիվ՝ անկախ և հայամետ դիտարկումների համար։ Հեղինակ՝ Մարիամ Խուդոյան       Գագիկ Խաչատրյանի ձերբակալությունը ևս մեկ անգամ լուրջ հարցեր…

Ամենայն հայոց կաթողիկոսը չի եկել նոր խորհրդարանի նիստին․ նրան չեն հրավիրել

2026 թվականի հունիսի 7-ի խորհրդարանական ընտրությունների արդյունքներով ձևավորված Հայաստանի նոր ընտրված Ազգային ժողովի առաջին նիստը, որը սկսվել է օգոստոսի 2-ին, անցնում է առանց Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ի մասնակցության։ Հիշեցնենք,…