98 հազար ԱՄՆ դոլար՝ Facebook-ում Սինգապուրի վարչապետին զրպարտելու համար

Singapur

 Սինգապուրի դատարանը տեղացի բլոգերին պարտավորեցրել է վարչապետ Լի Սյան Լունին վճարել 133,000 սինգապուրյան դոլար (98 800 ԱՄՆ դոլար)՝ որպես փոխհատուցում Facebook-ում կեղծ տեղեկություն տարածելու համար՝ գրում է ТАСС-ը:

Բլոգերը 2018-ի նոյեմբերին նյութ էր հրապարակել Facebook-ում՝ հղում անելով մալայզիական The Coverage լրատվական պորտալին: Այնտեղ տեղադրված հոդվածում պնդում էին, որ Մալայզիայի նախկին վարչապետ Նաջիբ Ռազակը «գաղտնի գործարք» է կնքել Լի Սյան Լունի հետ, որը վերաբերել է Սինգապուրի բանկերի միջոցով պետական ​​ներդրումային հիմնադրամից գողացված միջոցների անօրինական փոխանցումներին:

Կառավարության ղեկավարի փաստաբանները պահանջել էին 150 հազար սինգապուրյան դոլարի (111,4 հազար ԱՄՆ դոլար), մեղադրյալի ներկայացուցիչները՝ 1 սինգապուրյան դոլարի (70 ԱՄՆ ցենտ) փոխհատուցում:

 

1lurer.am

Related Posts

Բաքուն այսօր դատապարտեց Լեռնային Ղարաբաղի հայերի ինքնորոշման իրավունքը. Զատուլին

Բաքվում Ադրբեջանի ռազմական դատարանը հրապարակեց Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ղեկավարների դատավճիռները, որոնք գերի են վերցվել 2023 թվականին Լեռնային Ղարաբաղը գրավելու գործողության ժամանակ։ Լեռնային Ղարաբաղի նախկին նախագահներ Արկադի Ղուկասյանը և Բակո Սահակյանը…

Գորիսում նռնակի պայթյունի դեպքով գործ է հարուցվել. ՔԿ

Գորիսի համայնքապետ Առուշ Առուշանյանի վարորդի սպանության դեպքով քրեական վարույթ է նախաձեռնվել։ ՔԿ–ից NEWS.am–ին հայտնել են, որ դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ՝ Քրեական օրենսգրքի 155-րդ հոդվածի (սպանությունը) (2 դրվագ), 44-155-րդ…