Վրաց-ռուսական սահմանին բեռնատարներից մեկի թուրք վարորդը սպանել է հայի

Vrac rusakan sahmanin

 Վրաց-ռուսական սահմանին բեռնատար մեքենաների վարորդների միջև ծեծկռտուք է տեղի ունեցել, ինչի հետևանքով մեկ մարդ է մահացել: Տեղեկությունը հայտնում է «360» հեռուստաալիքը։

Նախնական տեղեկություններով՝ բախումն առաջացել է չեզոք գոտում՝ ռազմավարական ճանապարհի սահմանային անցումի մոտ։ Հաղորդվում է, որ վիճող կողմերը Ռուսաստանից կամ Վրաստանից չեն։

Հեռուստաալիքը հայտնում է, որ վրացի քննիչները դեպքի վայր են մեկնել: Վրաստանի ՆԳՆ-ն դեռ մեկնաբանություններ չի արել։

Ընդգծվում է, որ սահմանային անցակետն առայժմ փակ է ձնահոսքի վտանգի պատճառով: Դա էլ հանգեցրել է այնտեղ մի քանի հարյուր բեռնատարների կուտակմանը։

Աղբյուրի տեղեկություններով՝ ծեծկռտուքի արդյունքում բեռնատարների վարորդներից մեկը` ենթադրաբար թուրքական ծագում ունեցող, սպանել է հայ վարորդին։

 

auroranews.am

 

Լրատվամիջոցներում տարածվող տեղեկությունը, թե թուրք վարորդը ռուս-վրացական սահմանին տեղի ունեցած ծեծկռտուքի ժամանակ սպանել է հայ վարորդի, իրականությանը չի համապատասխանում: Այս մասին Infoteka24-ին հայտնել է ՀՀ ԱԳՆ խոսնակ Աննա Նաղդալյանը:

Related Posts

Բաքուն այսօր դատապարտեց Լեռնային Ղարաբաղի հայերի ինքնորոշման իրավունքը. Զատուլին

Բաքվում Ադրբեջանի ռազմական դատարանը հրապարակեց Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ղեկավարների դատավճիռները, որոնք գերի են վերցվել 2023 թվականին Լեռնային Ղարաբաղը գրավելու գործողության ժամանակ։ Լեռնային Ղարաբաղի նախկին նախագահներ Արկադի Ղուկասյանը և Բակո Սահակյանը…

Գորիսում նռնակի պայթյունի դեպքով գործ է հարուցվել. ՔԿ

Գորիսի համայնքապետ Առուշ Առուշանյանի վարորդի սպանության դեպքով քրեական վարույթ է նախաձեռնվել։ ՔԿ–ից NEWS.am–ին հայտնել են, որ դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ՝ Քրեական օրենսգրքի 155-րդ հոդվածի (սպանությունը) (2 դրվագ), 44-155-րդ…