Իրաքի ՊՆ պատվիրակությանն են ներկայացվել ՀՀ ռազմարդյունաբերական համալիրի արտադրանքներ և լուծումներ

ATS

ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունում մարտի 25-ին նախարար  Հակոբ Արշակյանն ընդունել է պաշտոնական այցով Հայաստանում գտնվող Իրաքի Հանրապետության պաշտպանության նախարար Ջումաա Ինադ Սաադուն Խատտաբի գլխավորած պատվիրակությանը։

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության լրատվական ծառայությունից, Իրաքի պաշտպանության նախարարության պատվիրակությանն են ներկայացվել Հայաստանի ռազմարդյունաբերական համալիրի առաջարկած մի շարք արտադրանքներ և լուծումներ: Ռազմարդյունաբերական համալիրի ընկերությունները ցուցադրել են հայկական զինատեսակների հնարավորությունները:

Նախարար Արշակյանը ողջունել է իրաքցի գործընկերոջը և նշել, որ այս այցը փաստում է երկու երկների միջև եղած գործընկերային և բարեկամական հարաբերությունները:

Արշակյանը պատրաստակամություն է հայտնել ակտիվացնել համագործակցությունը ռազմարդյունաբերության և նախարարության իրավասություններին վերաբերվող այլ ոլորտներում։

ՀՀ ԲՏԱ նախարարությունից նաև հայտնում են, որ Իրաքի Հանրապետության պաշտպանության նախարարը նշել է, որ պատվիրակության այցը Հայաստան երկու հիմնական նպատակ է հետապնդում. երկու բարեկամ երկրների միջև հարաբերությունների բարելավում ու զարգացում, ինչպես նաև ռազմատեխնիկական ոլորտում համագործակցության զարգացում:

Հանդիպման ավարտին կողմերը փոխադարձ ցանկություն են հայտնել շարունակելու համագործակցությունը, Հակոբ Արշակյանը հատկապես կարևորել է հաջորդիվ կայանալիք Իրաքի ՊՆ աշխատանքային խմբի այցը Հայաստան:

 

Related Posts

«Փինք Արմենիա» կազմակերպության իրավաբանը խոսել է Հայաստանում ԼԳԲՏՔ անձանց հանդեպ վատ վերաբերմունքի մասին

«Փինք Արմենիա» իրավապաշտպան հասարակական կազմակերպության իրավաբան և անդամ Նիկոլայ Հովհաննիսյանը լրատվամիջոցների հետ զրույցում հայտարարել է, որ վերջին տարիներին Հայաստանում շարունակվում են ԼԳԲՏՔ անձանց նկատմամբ հետապնդման, սպառնալիքների և բռնության դեպքերը, որոնց…

Էլեկտրաէներգիայի անջատումներ՝ Երևանի ու մարզերի մի շարք հասցեներում

«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ մարտի 24-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը` Երևան քաղաքի՝ 10։00-16:00 Ավան՝ Քուչակ թաղամաս մասնակի և հարակից ոչ…