Պատերազմից հետո հայկական պետականության ճգնաժամը ոչ թե առաջացել է, այլ պարզապես բացահայտվել ամբողջապես. Հակոբ Բադալյան

Badalyan
 Պատերազմից հետո հայկական պետականության ճգնաժամը ոչ թե առաջացել է, այլ պարզապես բացահայտվել ամբողջապես: Ճգնաժամը չունի մեկ պատճառ, պատճառները բազմազան են: Պատերազմի պարտությունը պատճառ չէ, այլ հետեւանք՝ մինչ այդ տարիներով խորացող, բայց տարբեր միջոցներով քողարկվող, լռեցվող, չբարձրաձայնվող ճգնաժամի: Իսկ ճգնաժամի խորքային պատճառներից մեկը, եթե ոչ հիմնարարը թերեւս այն է, որ մենք իբրեւ պետություն մեր ինքնությունը կառուցել ենք Արցախի հաղթանակի վրա՝ ներսում, մեր հանրային, ազգային կյանքում, իսկ մեր պետական արտաքին կյանքում բանակցել ենք այդ հաղթանակի մի զգալի մասից հրաժարվելու թեմայով, հայտնել դա անելու պատրաստակամություն:
Մեզ թվացել է, կամ բանակցողներին, տարիներ շարունակ, որ դա պարզապես հնարամտություն է: Մենք կասենք այո, պատրաստ ենք ցավոտ փոխզիջումների, պատրաստ ենք 5+2-ի կամ 4+3-ի կամ 6+1-ի, կամ որեւէ այլ թվաբանության, բայց դե գերտերությունները էդ հարցում համաձայնության չեն գա ու «կպլստանք», կամ դե «Ռուսաստանի նման հովանի ունենք՝ չի թողնի պատերազմ լինի»:
Չէր կարող չառաջանալ պետական ճգնաժամ՝ ներքին եւ արտաքին, ճգնաժամ, եթե պետությունը ներսում պետական ինքնության հիմք է դարձնում հաղթանակը, դրսում պետական քաղաքականության առանցք է դարձնում այդ հաղթանակը հանձնելու թեման:
Մնացյալը ներքաղաքական «ռազբորկաներ» են իշխանության համար պայքարում:
Հ.Գ. նորից եմ խնդրում , մեկնաբանությունների բաժնում միանգամայն ազատ եք գրել ամենատարբեր, հակադիր կարծիքներ, բայց մի գրեք որեւէ մեկի հասցեին վիրավորանք կամ պիտակավորում, կհեռացնեմ:

Related Posts

Գագիկ Խաչատրյանի ձերբակալությունը ևս մեկ անգամ լուրջ հարցեր է առաջացնում

ՄԱՐԻԱՄ ԽՈՒԴՈՅԱՆԻ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԱՆԿՅՈՒՆԸ․ ՔԱՂԱՔԱԿԱՆ ԴԻՐՔՈՐՈՇՈՒՄՆԵՐ և ՀԵՂԻՆԱԿԱՅԻՆ ՀՈԴՎԱԾՆԵՐ։ Հետևեք հաջորդիվ՝ անկախ և հայամետ դիտարկումների համար։ Հեղինակ՝ Մարիամ Խուդոյան       Գագիկ Խաչատրյանի ձերբակալությունը ևս մեկ անգամ լուրջ հարցեր…

«Որտե՞ղ է Հայոց հայրապետը».Նարեկ Կարապետյանի հարցը՝ նախագահին

ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանի ելույթից հետո «Ուժեղ Հայաստան» խմբակցության ղեկավար Նարեկ Կարապետյանը դահլիճից հարց ուղղեց նախագահին՝ «Որտե՞ղ է Հայոց հայրապետը»։ Նրան հետևեցին խմբակցության մյուս պատգամավորները՝ նույն հարցը հնչեցնելով։ ԱԺ առաջին…