Նախագահը ստորագրել է մի շարք օրենքներ, այդ թվում՝ ապօրինի ծագման գույքի բռնագանձման օրենքում փոփոխությունների փաթեթը

Storagrel e

 Նախագահ Արմեն Սարգսյանը ստորագրել է մի շարք օրենքներ, այդ թվում՝ «Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման մասին» օրենքում լրացում և փոփոխություններ կատարելու մասին օրենքների փաթեթը։ Այդ մասին տեղեկացնում է նախագահի լրատվական ծառայությունը։

Հանրապետության նախագահը մարտի 24-ին ստորագրել է «Սնանկության մասին» օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին, «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքում լրացում կատարելու մասին, «Օպերատիվ-հետախուզական գործունեության մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին և «Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման մասին» օրենքում լրացում և փոփոխություններ կատարելու մասին օրենքների փաթեթը, որի մեջ ընդգրկված օրենքներով կանոնակարգվում են ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման և սնանկության վարույթների հետ կապված հարաբերությունները։

Related Posts

Բաքուն այսօր դատապարտեց Լեռնային Ղարաբաղի հայերի ինքնորոշման իրավունքը. Զատուլին

Բաքվում Ադրբեջանի ռազմական դատարանը հրապարակեց Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ղեկավարների դատավճիռները, որոնք գերի են վերցվել 2023 թվականին Լեռնային Ղարաբաղը գրավելու գործողության ժամանակ։ Լեռնային Ղարաբաղի նախկին նախագահներ Արկադի Ղուկասյանը և Բակո Սահակյանը…

Գորիսում նռնակի պայթյունի դեպքով գործ է հարուցվել. ՔԿ

Գորիսի համայնքապետ Առուշ Առուշանյանի վարորդի սպանության դեպքով քրեական վարույթ է նախաձեռնվել։ ՔԿ–ից NEWS.am–ին հայտնել են, որ դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ՝ Քրեական օրենսգրքի 155-րդ հոդվածի (սպանությունը) (2 դրվագ), 44-155-րդ…