Ամերիկյան գաղտնի ծառայությունների ներկայացուցիչները ՀՀ-ում ինչ ուզում անում են․ «Իրավունք»

gorcakalner

«Իրավունք» թերթը գրում է. «Կոռուպցիայի հակազդման ասոցիացիա» ՀԿ նախագահ, Ազգային և հոգևոր արժեքների պաշտպանության «Ազգային ճակատի» ղեկավար Ալեքսանդր Ամարյանը զգուշացնում է, որ ժամանակին Թուրքիան էր համար­վում ամբողջ աշ­խարհի գաղտնի հատուկ ծառայությունների հավա­քակայանը, հետա­գայում այն տեղա­փոխվեց Լիբիա, ապա Սիրիա, իսկ սիրիական պատե­րազմից հետո՝ Հա­յաստան:

Նրանց նպատակն էր ոչնչացնել տե­ղական հատուկ ծառայությունները, ինչը և արվեց: Արդյունքում հիմա մեզ մոտ հատուկ ծառայությունները հիմնակա­նում զբաղված են տնտեսական հանցա­գործություններ բացահայտելով և կա­տարում են պատվերներ, իսկ Ազգային անվտանգության ապահովումը բացա­կայում է: Հայաստանում կան շատ ամերիկյան գաղտնի ծառայությունների ներ­կայացուցիչներ, որոնք թաքնված կատա­րում են իրենց գործը:

Նրանք հանգիստ անում են՝ ինչ ցանկանում են: Նրանց ազատ տեղաշարժը պետք է կանխել: Պետք է արմատախիլ անել նրանց մեր երկրից, քանի որ դրանք Հայաստանի գլխավոր թշնամիներն են: Այդպիսի փաս­տերը պետք է հետազոտի Հայաստանը՝ Ռուսաստանի հետ միասին: Սա պետք է միասին անել, և այն կլինի երաշխիքը հայ-ռուսական բարեկամության»։

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Related Posts

Բաքուն այսօր դատապարտեց Լեռնային Ղարաբաղի հայերի ինքնորոշման իրավունքը. Զատուլին

Բաքվում Ադրբեջանի ռազմական դատարանը հրապարակեց Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ղեկավարների դատավճիռները, որոնք գերի են վերցվել 2023 թվականին Լեռնային Ղարաբաղը գրավելու գործողության ժամանակ։ Լեռնային Ղարաբաղի նախկին նախագահներ Արկադի Ղուկասյանը և Բակո Սահակյանը…

Գորիսում նռնակի պայթյունի դեպքով գործ է հարուցվել. ՔԿ

Գորիսի համայնքապետ Առուշ Առուշանյանի վարորդի սպանության դեպքով քրեական վարույթ է նախաձեռնվել։ ՔԿ–ից NEWS.am–ին հայտնել են, որ դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ՝ Քրեական օրենսգրքի 155-րդ հոդվածի (սպանությունը) (2 դրվագ), 44-155-րդ…