Սրտատրոփ սպասում եմ «վարչապետի» աշխատակազմի «իրավաբանների» և «մեծն սահմանադրագետ» վահագն հովակիմյանի հուզառատ, արտասվագոչ, սրտառուչ ու հույժ «մասնագիտական» մեկնաբանություններին. Արփինե Հովհաննիսյան

Srtatrop
 Սրտատրոփ սպասում եմ «վարչապետի» աշխատակազմի «իրավաբանների» և «մեծն սահմանադրագետ» վահագն հովակիմյանի հուզառատ, արտասվագոչ, սրտառուչ ու հույժ «մասնագիտական» մեկնաբանություններին:
Ամեն դեպքում հիշեցնեմ, որ մեկնաբանելու բան չկա, մեղադրանքը անհիմն է ու քրեական հետապնդումը պետք է դադարեցվի:
Արձանագրենք` Բարձր դատարանի բոլոր դատավորները հավատարիմ մնացին իրենց կոչմանը` Արման Դիլանյան, Հրայր Թովմասյան, Արևիկ Պետրոսյան, Աշոտ Խաչատրյան, Երվանդ Խունդկարյան, Արայիկ Թունյան, Էդգար Շաթիրյան ու Արթուր Վաղարշյան: Այս խայտառակ ֆարսը ավարտվեց: Ինչեր ասես արեց այդ էակը, որ այս գործի համար ՍԴ դարձնի ձեռնասուն, բայց ավաղ…..
Հ.Գ. սորոսական ինֆանտիլների չառաջարկել

Related Posts

Սյունիքի նախկին մարզպետին հրավիրել են ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով վարչություն. «Հետք»

«Սյունիքի նախկին մարզպետ, Ոստիկանության պետի նախկին առաջին տեղակալ Հունան Պողոսյանը, որդին ու կինը 2025թ. մայիսի 8-ին հրավիրվել են Գլխավոր դատախազության ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով վարչություն: Նրանց պատկանող գույքի…

Ինձ համար միակ նորությունն այն էր, որ Հայաստանը 11 միլիոն դոլարով հետախուզական դրոններ է գնել ԱՄՆ–ից. Մարուքյան

Ջեյ Դի Վենսի և Նիկոլ Փաշինյանի հայտարարությունների վերաբերյալ կարող եմ ասել, որ ինձ համար միակ նորությունն այն էր, որ Հայաստանը 11 միլիոն դոլարով հետախուզական դրոններ է գնել ԱՄՆ–ից։ Այս մասին…