Սա ես համարում եմ աննախադեպ խայտառակ օրինագիծ, այն ուղղված է խոսքի ազատության դեմ, այս օրինագիծը ուղղված է Հայաստանում ազատ խոսքը լռեցնելու դեմ. Զոհրաբյան

Zohrab

 Այսօր խորհրդարանական ճեպազրույցների ընթացքում «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը խայտառակ որակեց Ազգային ժողովի փոխնախագահ Ալեն Սիմոնյանի նախագիծը, որով վիրավորանքի և զրպարտության համար նախատեսվում է ավելացնել փոխհատուցման չափը:

«Սա ես համարում եմ աննախադեպ խայտառակ օրինագիծ, այն ուղղված է խոսքի ազատության դեմ, այս օրինագիծը ուղղված է Հայաստանում ազատ խոսքը լռեցնելու դեմ և այս օրինագիծը բնավ ուղղված չէ վիրավորանքի և զրպարտանքի դեմ»,- ասաց նա:

Ըստ պատգամավորի՝ այդ օրինագծով նախատեսվող փոխհատուցման չափը անտրամաբանական և անհամաչափ է: «Եթե իշխանությունները ցանկանում են Հայաստանում վերացնել վիրավորանքը, զրպարտանքը, ատելության խոսքը, հայհոյանքը, զազրախոսությունը, ապա դա Նիկոլ Փաշինյանից պահանջելու է ընդամենը 2 րոպե ժամանակ: Փակում են իշխանական ֆեյք ինուստրիան, փակվում է իշխանական ֆեյք ինկուբատորը, և դուք կտեսնեք, որ Հայաստանում շնչելը կլինի շատ ավելի ազատ, որ Հայաստանում մեծ մասամբ կվերանա ատելության, թշնամանքի խոսքը, վիրավորանքը, կվերանա զրպարտանքը»:

Զոհրաբյանը նաև ասաց, որ իր դիտարկումները, մտահոգությունները ուղարկել է Վենետիկի հանձնաժողով, Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի մարդու իրավունքների հանձնակատարին, ինչպես նաև՝ լրագրողական և իրավապաշտպան կազմակերպությունների:

Related Posts

Գագիկ Խաչատրյանի ձերբակալությունը ևս մեկ անգամ լուրջ հարցեր է առաջացնում

ՄԱՐԻԱՄ ԽՈՒԴՈՅԱՆԻ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԱՆԿՅՈՒՆԸ․ ՔԱՂԱՔԱԿԱՆ ԴԻՐՔՈՐՈՇՈՒՄՆԵՐ և ՀԵՂԻՆԱԿԱՅԻՆ ՀՈԴՎԱԾՆԵՐ։ Հետևեք հաջորդիվ՝ անկախ և հայամետ դիտարկումների համար։ Հեղինակ՝ Մարիամ Խուդոյան       Գագիկ Խաչատրյանի ձերբակալությունը ևս մեկ անգամ լուրջ հարցեր…

«Որտե՞ղ է Հայոց հայրապետը».Նարեկ Կարապետյանի հարցը՝ նախագահին

ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանի ելույթից հետո «Ուժեղ Հայաստան» խմբակցության ղեկավար Նարեկ Կարապետյանը դահլիճից հարց ուղղեց նախագահին՝ «Որտե՞ղ է Հայոց հայրապետը»։ Նրան հետևեցին խմբակցության մյուս պատգամավորները՝ նույն հարցը հնչեցնելով։ ԱԺ առաջին…