Չեմ հիշում ով է ասել, բայց որպեսզի տականքն իր անելիքում հաջողի՝ բավական է, որ կարգին մարդիկ ոչինչ չանեն. Ռուբեն Մեհրաբյան

Mehrabyan
 Հայաստանում 1998-ին տեղի ունեցավ պետական հեղաշրջում ոչ այն պատճառով, որ ժողովուրդը դա էր ուզում, այլ որովհետեւ ժողովուրդը “ոչ մեկի” կողմից էր։ Եվ ազկոմկուսի մի անիմաստ լամուկ “ընտրվեց” որպես “նախագա” նույնպես՝ ոչ թե որ ժողովուրդը դա էր ուզում, այլ որովհետեւ “ոչ մեկի” կողմից էր։
Այսօր “ոչ մեկի կողմից” սեգմենտը կազմում է, ըստ հարցման՝ 42%: Այսօր տականքն ամեն ինչ անում է, որ այդ տոկոսը հասնի կրիտիկականի, եւ այդ գործին հավաքագրել է իր նման տականքին՝ “իրավաբան”, “իրավապաշտպան”, “գեներալ”, “քաղաքական գործիչ”, “մամուլ”, ակԾիվիստ” եւ այլն․․․ Էլ չեմ խոսում “դարավոր բարեկամության” մասին․․․
Խելքներդ գլուխներդ հավաքեք, մենք կրկին սխալվելու ռեսուրս չունենք այլեւս, մենք տականքին կրկին հանձնելու երկիր չունենք։
Չեմ հիշում ով է ասել, բայց որպեսզի տականքն իր անելիքում հաջողի՝ բավական է, որ կարգին մարդիկ ոչինչ չանեն։ Կամ լինեն “ոչ մեկի կողմից”։
Հ․Գ․ ՍԴ ութ անդամները դեռ պատասխան են տալու իրենց ընդունած որոշման հնարավոր հետեւանքների համար։ Եվ թող ամեն օր մոմ վառեն, որ հետեւանքները մնան որպես “հնարավոր”, այլ ոչ թե դառնան իրականություն։
ԿЫռելու ես, մասանդռա, բա չէ։ Աղվանստան սարքածդ “դատարանը” գլխիդ ա փուլ գալու, ցուրտը տարած, ու էդ ութսուն հատորը ՔրՕր-ի հետ միասին՝ հատ-հատ․․․ ասել էի ինչ են անելու, մամեդի պարտկոմ։
Էլ չասեք, թե “վեթինգ չենք անում, որ կոլապս չլինի”։ Սա կոլապս է առանց վեթինգի։ Ու նաեւ ֆինանսական բեռ՝ հարկատուների վրա, որ մի դիվիզիա “իրավաբան” զիբիլի վրի կատու են վարձատրում իրենց հարկերի հաշվին, որ ձեր մոտ “կոլապս չլինի”։
Կոլապսը կա՛, սկսեք աղբահանությունը եւ նոր՝ 300-400-ի կարգի նոր դատավորի մասին մտածեք։ Մրցույթ հայտարարեք, չգիտեմ, փաստաբանների միջից ջոկեք, ինչ ուզում եք արեք, բայց էլ կոլապսից գիտահետազոտական պատճառաբանություններով զահլեքս չտանեք։
Հերիք եղավ։

Related Posts

Գագիկ Խաչատրյանի ձերբակալությունը ևս մեկ անգամ լուրջ հարցեր է առաջացնում

ՄԱՐԻԱՄ ԽՈՒԴՈՅԱՆԻ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԱՆԿՅՈՒՆԸ․ ՔԱՂԱՔԱԿԱՆ ԴԻՐՔՈՐՈՇՈՒՄՆԵՐ և ՀԵՂԻՆԱԿԱՅԻՆ ՀՈԴՎԱԾՆԵՐ։ Հետևեք հաջորդիվ՝ անկախ և հայամետ դիտարկումների համար։ Հեղինակ՝ Մարիամ Խուդոյան       Գագիկ Խաչատրյանի ձերբակալությունը ևս մեկ անգամ լուրջ հարցեր…

Ընդդիմադիր պատգամավորը փաստացի ստիպեց իշխող կուսակցության պատգամավորներին հարգել զոհված զինվորների հիշատակը

«Ուժեղ Հայաստան» ընդդիմադիր դաշինքի պատգամավոր Էդգար Ղազարյանը օգոստոսի 2-ին Ազգային ժողովի առաջին նիստում փաստացի ստիպեց իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության պատգամավորներին հարգել Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի զոհված պաշտպանների հիշատակը՝ հենց խորհրդարանի…