Նաիրա Զոհրաբյանն օրեր առաջ նման տեսանյութ էր գցել, որին որոշել էինք չանդրադառնալ։ Բայց դրանից հետո եղած շների նկատմամբ դաժանության դեպքերի մասին ահազանգերի քանակի կտրուկ աճը փոխեց մեր որոշումը. ԴԻՆԳՈ Թիմ

Dingo
 Նաիրա Զոհրաբյանն օրեր առաջ նման տեսանյութ էր գցել, որին որոշել էինք չանդրադառնալ։ Բայց դրանից հետո եղած շների նկատմամբ դաժանության դեպքերի մասին ահազանգերի քանակի կտրուկ աճը փոխեց մեր որոշումը։
Տեսանյութում տիկին Զոհրաբյանն ասում է, որ իր հեղինակած օրենքը որևէ կապ չունի ագրեսիվ շների հետ, այն ՄԻԱՅՆ կենդանուն միտումնավոր խեղելու մասին է։
Զուգադիպությու՞ն էր արդյոք հենց այդ հայտարարությունից հետո շների նկատմամբ դաժան վերաբերմունքի նման ալիքը․․․
Իհարկե ոչ։ Հիմա բոլորն իրենց կարծիքով կարող են շների հետ անել ինչ ուզում են, ու ասել՝ դե ագրեսիվ է, օրենքն ագրեսիվ շների հետ գործ չունի․․․
Հիասթափեցնենք բոլորին։ Որքան էլ Նաիրա Զոհրաբյանը հայտարարի, որ օրենքն ագրեսիվ շների հետ կապ չունի, օրենքի մեջ դա նշված չէ։ Այսնինքն շան ագրեսիվ լինելն ու ինքնապաշտպանվելու փաստը շանը վնասելուց հետո դուք դեռ պետք է ապացուցեք․․․
Ինքնապաշտպանությունը պետք է լինի համարժեք, պետք է լինի հարկադիր և այլն։
Միայն ձեր բառերն այն մասին, թե շունն ագրեսիվ էր, ապացույց ու հիմնավորում չեն։
Մենք շարունակելու ենք հաղրոդումներ տալ ոստիկանություն ամեն հատիկ մեզ պատահած դեպքի մասին։ Այնպես որ “օրենքն ագրեսիվ շներին չի վերաբերվում” նախադասությամբ շատ էլ մի ոգևորվեք․․․

Related Posts

Գագիկ Խաչատրյանի ձերբակալությունը ևս մեկ անգամ լուրջ հարցեր է առաջացնում

ՄԱՐԻԱՄ ԽՈՒԴՈՅԱՆԻ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԱՆԿՅՈՒՆԸ․ ՔԱՂԱՔԱԿԱՆ ԴԻՐՔՈՐՈՇՈՒՄՆԵՐ և ՀԵՂԻՆԱԿԱՅԻՆ ՀՈԴՎԱԾՆԵՐ։ Հետևեք հաջորդիվ՝ անկախ և հայամետ դիտարկումների համար։ Հեղինակ՝ Մարիամ Խուդոյան       Գագիկ Խաչատրյանի ձերբակալությունը ևս մեկ անգամ լուրջ հարցեր…

Ամենայն հայոց կաթողիկոսը չի եկել նոր խորհրդարանի նիստին․ նրան չեն հրավիրել

2026 թվականի հունիսի 7-ի խորհրդարանական ընտրությունների արդյունքներով ձևավորված Հայաստանի նոր ընտրված Ազգային ժողովի առաջին նիստը, որը սկսվել է օգոստոսի 2-ին, անցնում է առանց Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ի մասնակցության։ Հիշեցնենք,…