Բենզալցակայաններին կտրամադրվեն տարաներ, որպեսզի քաղաքացիները ստուգեն բենզինի քանակը, եթե ունեն կասկածներ. ՏՄՊՊՀ

SMPPH

 Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովը ուսումնասիրում է բենզալցակայաններում բենզինի գնի և Հայաստան ներմուծվող խմբաքանակների հետ կապված հարցերը:

Այս մասին ասաց ՏՄՊՊՀ նախագահ Գեղամ Գևորգյանը:

«Բենզինի որակի հետ կապված միանգամից ասեմ, որ որևէ գործառույթ չենք իրականացնում, բայց տեսչական մարմնի մեր գործընկերների հետ հանդիպել ենք, և եթե լաբորատոր անալիզ իրականացնեն և տեսնեն, օրինակ, 92, 93 տեսակի բենզինը չի համապատասխանում իրականությանը, անբարեխիղճ մրցակցության դրույթները կսկսենք կիրառել»,- ասաց Գևորգյանը՝ հավելելով, որ շուտով բենզալցակայաններին կտրամադրվեն տարաներ, որպեսզի քաղաքացիները ստուգեն բենզինի քանակը, եթե ունեն կասկածներ:

ՏՄՊՊՀ նախագահը նկատեց, որ բենզինի գնի էական աճ է նկատվում համաշխարհային շուկայում:

Related Posts

Բաքուն այսօր դատապարտեց Լեռնային Ղարաբաղի հայերի ինքնորոշման իրավունքը. Զատուլին

Բաքվում Ադրբեջանի ռազմական դատարանը հրապարակեց Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ղեկավարների դատավճիռները, որոնք գերի են վերցվել 2023 թվականին Լեռնային Ղարաբաղը գրավելու գործողության ժամանակ։ Լեռնային Ղարաբաղի նախկին նախագահներ Արկադի Ղուկասյանը և Բակո Սահակյանը…

Գորիսում նռնակի պայթյունի դեպքով գործ է հարուցվել. ՔԿ

Գորիսի համայնքապետ Առուշ Առուշանյանի վարորդի սպանության դեպքով քրեական վարույթ է նախաձեռնվել։ ՔԿ–ից NEWS.am–ին հայտնել են, որ դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ՝ Քրեական օրենսգրքի 155-րդ հոդվածի (սպանությունը) (2 դրվագ), 44-155-րդ…