400 միլիարդ դոլարից ավել ներդրումներ անելու ծրագիր. Իրան — Չինաստան

Iran Chinastan

Իրանագետ Ահարոն Վարդանյանը ֆեյսբուքի իր էջում գրել է. 

«Իրան և Չինաստանը 25-ամյա համապարփակ գործակցության ռազմավարական նշանակության պայմանագիրը և ամենատարբեր ոլորտներում 400 միլիարդ դոլարից ավել ներդրումներ անելու ծրագիրը, կարելի է ասել, ի չիք է դարձնում ԱՄՆ «առավելագույն ճնշման» և Իրանին տնտեսական առումով, հետևաբար նաև քաղաքական առումով պատին սեղմելու քաղաքականությունը։

Ըստ այդմ, առաջիկայում միջուկային համաձայնագրում և ԱՄՆ հետ կապված մնացած հարաբերություններում ԻԻՀ կողմից հնարավոր է լինի հռետորաբանության կտրուկ կոշտացում, որի մեկնարկն ու ուղղությունը այաթոլլահ Ալի Խամենեիի՝ «Այո՛, 2015 և 2017թթ․ համեմատ իրավիճակն, անշուշտ, փոխվել է, սակայն ոչ թե հօգուտ ԱՄՆ, այլ՝ Իրանի:

2015թ․ համեմատ Իրանը շատ ավելի ուժեղ է դարձել: Ուստի, եթե միջուկային համաձայնագիրը պետք է փոխվի, ուրեմն պետք է փոխվի հօգուտ Իրանի» խոսքերով արդեն կարելի է տրված համարել»։

Related Posts

Գագիկ Խաչատրյանի ձերբակալությունը ևս մեկ անգամ լուրջ հարցեր է առաջացնում

ՄԱՐԻԱՄ ԽՈՒԴՈՅԱՆԻ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԱՆԿՅՈՒՆԸ․ ՔԱՂԱՔԱԿԱՆ ԴԻՐՔՈՐՈՇՈՒՄՆԵՐ և ՀԵՂԻՆԱԿԱՅԻՆ ՀՈԴՎԱԾՆԵՐ։ Հետևեք հաջորդիվ՝ անկախ և հայամետ դիտարկումների համար։ Հեղինակ՝ Մարիամ Խուդոյան       Գագիկ Խաչատրյանի ձերբակալությունը ևս մեկ անգամ լուրջ հարցեր…

Ամենայն հայոց կաթողիկոսը չի եկել նոր խորհրդարանի նիստին․ նրան չեն հրավիրել

2026 թվականի հունիսի 7-ի խորհրդարանական ընտրությունների արդյունքներով ձևավորված Հայաստանի նոր ընտրված Ազգային ժողովի առաջին նիստը, որը սկսվել է օգոստոսի 2-ին, անցնում է առանց Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ի մասնակցության։ Հիշեցնենք,…