Զինվորականները բնակարաններ կկարողանան ձեռք բերել արագ և արդյունավետ ծրագրով

Zinvorakanner

 «Սպայական և ավագ ենթասպայական կազմերի պայմանագրային զինծառայողների կողմից բնակարանի, բնակելի տան ձեռքբերման կամ բնակելի տան կառուցման պետական աջակցության նպատակային ծրագիրը հաստատելու և Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության համակարգի սպայական և ավագ ենթասպայական կազմերի պայմանագրային զինծառայողների կողմից բնակարանի, բնակելի տան ձեռքբերման կամ բնակելի տան կառուցման նպատակով մատչելի և արտոնյալ պայմաններով երկարաժամկետ հիփոթեքային վարկավորման կարգը և պայմանները սահմանելու մասին» ՀՀ կառավարության 2019 թ. օգոստոսի 22-ի N 1091-Ն որոշմամբ սահմանված կարգով հիփոթեքային վարկավորման տրամադրման ժամանակ առաջացած խնդիրների ուսումնասիրման նպատակով մարտի 26-ին ՀՀ ՊՆ ԶԱ ՍՊ և ՎՀ գլխավոր վարչության պետ, գնդապետ Ա.Ավետիսյանի նախաձեռնությամբ անցկացվել է աշխատանքային քննարկում։

Քննարկմանը մասնակցել են ՀՀ կենտրոնական բանկի, «Արդշինբանկ» ՓԲԸ-ի թվով 10 կառուցապատողների ղեկավարներ և ներկայացուցիչներ:

Մտքերի փոխանակման արդյունքում ձեռք բերված պայմանավորվածության համաձայն, գործընթացը կիրականացվի հնարավորինս արագ և արդյունավետ՝ ի շահ նպատակային ծրագրի շահառու հանդիսացող զինծառայողների:

Related Posts

«Որտե՞ղ է Հայոց հայրապետը».Նարեկ Կարապետյանի հարցը՝ նախագահին

ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանի ելույթից հետո «Ուժեղ Հայաստան» խմբակցության ղեկավար Նարեկ Կարապետյանը դահլիճից հարց ուղղեց նախագահին՝ «Որտե՞ղ է Հայոց հայրապետը»։ Նրան հետևեցին խմբակցության մյուս պատգամավորները՝ նույն հարցը հնչեցնելով։ ԱԺ առաջին…

Դավթաշենում ջրի խողովակը վնասվել է եւ ջուրը բարձր ճնշմամբ լցվել նկուղ. 25 տոննա ջուր է հեռացվել

Օգոստոսի 1-ին՝ ժամը 05։37-ին, ՆԳՆ 112 օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Դավթաշեն 4-րդ թաղամասի շենքերից մեկի նկուղ ջուր է լցվում։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ…