Երթևեկության փոփոխություն՝ Բաբաջանյան- Աշտարակ ճանապարհահատվածում ❗️⛔️

ertevekutyun

Հարգելի քաղաքացիներ,
տեղեկացնում ենք Ձեզ, որ Բաբաջանյան-Աշտարակ ճանապարհահատվածի շինարարական աշխատանքներով պայմանավորված՝ 2021 թվականի ապրիլի 1-ից Բաբաջանյան-Աշտարակ ճանապարհահատվածի և Ա․Բաբաջանյան փողոցի հատման վայրում (Բ4 թաղամասի հարակից հատված) կդադարեցվի երթևեկությունը 10 օրով։

Որպես այլընտրանքային ուղղություն՝ վարորդներին առաջարկվում է օգտագործել Զ․ Անդրանիկի փողոցը, ինչպես նաև Իսակովի պողոտա-Սեբաստիայի փողոց-Րաֆֆու փողոց ուղղությունը։

Պատճառած անհարմարությունների համար հայցում ենք Ձեր ներողամտությունը:

Related Posts

«Որտե՞ղ է Հայոց հայրապետը».Նարեկ Կարապետյանի հարցը՝ նախագահին

ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանի ելույթից հետո «Ուժեղ Հայաստան» խմբակցության ղեկավար Նարեկ Կարապետյանը դահլիճից հարց ուղղեց նախագահին՝ «Որտե՞ղ է Հայոց հայրապետը»։ Նրան հետևեցին խմբակցության մյուս պատգամավորները՝ նույն հարցը հնչեցնելով։ ԱԺ առաջին…

Դավթաշենում ջրի խողովակը վնասվել է եւ ջուրը բարձր ճնշմամբ լցվել նկուղ. 25 տոննա ջուր է հեռացվել

Օգոստոսի 1-ին՝ ժամը 05։37-ին, ՆԳՆ 112 օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Դավթաշեն 4-րդ թաղամասի շենքերից մեկի նկուղ ջուր է լցվում։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ…