ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Վահրամ Դումանյանին և Կարեն Գիլոյանին Ռուսաստան գործուղելու մասին որոշում է ստորագրել

gorcughum

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Վահրամ Դումանյանին և Կարեն Գիլոյանին Ռուսաստան գործուղելու մասին որոշում է ստորագրել: 

«Ղեկավարվելով «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին»

Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 5-րդ մասով՝

1. Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Վահրամ Դումանյանին և Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Կարեն Գիլոյանին 2021 թվականի ապրիլի 8-11-ը գործուղել Ռուսաստանի Դաշնություն (Մոսկվա)՝ Ծանրամարտի Եվրոպայի առաջնությանը ներկա գտնվելու և մեդալակիրների պարգևատրման հանդիսավոր արարողությանը մասնակցելու նպատակով:

2. Վահրամ Դումանյանի և Կարեն Գիլոյանի` Ռուսաստանի Դաշնություն (Մոսկվա) գործուղման հետ կապված ծախսերը կատարել Հայաստանի Հանրապետու-թյան 2021 թվականի պետական բյուջեով արտասահման-յան պաշտոնական գործուղումների համար նախատես-ված միջոցների հաշվին:

3. Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի ևnսպորտի նախարարին՝ գործուղումից վերադառնալուց հետո եռօրյա ժամկետում գործուղման արդյունքների մասին հաշվետվությունը ներկայացնել Հայաստանի Հանրապետության վարչապե-տի աշխատակազմ և Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարություն»,-ասված է որոշման մեջ:

Related Posts

Բաքուն այսօր դատապարտեց Լեռնային Ղարաբաղի հայերի ինքնորոշման իրավունքը. Զատուլին

Բաքվում Ադրբեջանի ռազմական դատարանը հրապարակեց Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ղեկավարների դատավճիռները, որոնք գերի են վերցվել 2023 թվականին Լեռնային Ղարաբաղը գրավելու գործողության ժամանակ։ Լեռնային Ղարաբաղի նախկին նախագահներ Արկադի Ղուկասյանը և Բակո Սահակյանը…

Գորիսում նռնակի պայթյունի դեպքով գործ է հարուցվել. ՔԿ

Գորիսի համայնքապետ Առուշ Առուշանյանի վարորդի սպանության դեպքով քրեական վարույթ է նախաձեռնվել։ ՔԿ–ից NEWS.am–ին հայտնել են, որ դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ՝ Քրեական օրենսգրքի 155-րդ հոդվածի (սպանությունը) (2 դրվագ), 44-155-րդ…