Հարցվածների 31.7 տոկոսը պատրաստ է քվեարկել «Իմ քայլը» դաշինքի օգտին

Harcum

 Հայաստանում անցկացված հարցման արդյունքներով «Իմ քայլը» դաշինքի օգտին կքվեարկի 31.7 տոկոսը, եթե խորհրդարանական ընտրությունները լինեին հաջորդ կիրակի: Այս մասին մարտի 31 կայացած մամուլի ասուլիսի ընթացքում ասաց «GALLUP International Association»-ի Հայաստանում լիիրավ անդամ «Էմ Փի ՋԻ» ՍՊԸ տնօրեն Արամ Նավասարդյանը:

Նա նշեց, որ քաղաքացիներին խնդրել են պատասխանել հետևյալ հարցին, որ եթե խորհրդարանական ընտրությունները լինեին հաջորդ կիրակի ո՞ր քաղաքական ուժի օգտին կքվեարկեիք: «Իմ քայլը» դաշինքի օգտին նշել է 31.7 տոկոսը, ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի օգտին նշել է 5.9 տոկոսը, «Բարգավաճ Հայաստան» կուսակցության օգտին` 4.4 տոկոսը, «Լուսավոր Հայաստան» կուսակցության օգտին` 2.7 տոկոս, Հայաստանի Հանրապետական կուսակցության օգտին` 2.4 տոկոսը, Հայ Յեղափոխական դաշնակցության օգտին` 2.1 տոկոս, «Հայրենիքի փրկության շարժման» վարչապետի թեկնածու Վազգեն Մանուկյանի օգտին 1 տոկոսը, «Սասնա ծռեր» կուսակցությանը 0.5 տոկոսը, «Հայրենիք» կուսակցությանը՝ 0.4 տոկոսը, «Հանրապետություն» կուսակցությանը՝ 0.4 տոկոսը և «Քաղաքացու որոշում» կուսակցության՝ 0.1 տոկոսը: «Ոչ մեկին» նշել է 24.6 տոկոսը և դժվարացել է պատասխանել այս հարցին 20 տոկոսը: 3.9 տոկոսը տարբեր այլ կուսակցությունների է նշել»,- ասաց Նավասարդյանը:

Նրա խոսքով` նախորդ հետազոտության հետ համեմատ, գրեթե չկա փոփոխություն:

Related Posts

Բաքուն այսօր դատապարտեց Լեռնային Ղարաբաղի հայերի ինքնորոշման իրավունքը. Զատուլին

Բաքվում Ադրբեջանի ռազմական դատարանը հրապարակեց Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ղեկավարների դատավճիռները, որոնք գերի են վերցվել 2023 թվականին Լեռնային Ղարաբաղը գրավելու գործողության ժամանակ։ Լեռնային Ղարաբաղի նախկին նախագահներ Արկադի Ղուկասյանը և Բակո Սահակյանը…

Գորիսում նռնակի պայթյունի դեպքով գործ է հարուցվել. ՔԿ

Գորիսի համայնքապետ Առուշ Առուշանյանի վարորդի սպանության դեպքով քրեական վարույթ է նախաձեռնվել։ ՔԿ–ից NEWS.am–ին հայտնել են, որ դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ՝ Քրեական օրենսգրքի 155-րդ հոդվածի (սպանությունը) (2 դրվագ), 44-155-րդ…