ԱԿՆԱԼՃԻ ՏԱՐԱԾՔԸ ՊԱՏԿԱՆՈՒՄ Է ԳՐԻԳՈՐՅԱՆՆԵՐԻՆ, ՊԵՏՈՒԹՅՈՒՆՆ ԱՅՆ ՉԻ ԸՆԴՈՒՆԵԼ. hraparak

Aknalich

«Մանվել Գրիգորյանի գործով դատաքննությունը շարունակվում է, միջնորդություն է արված, որ գործը քննվի դատարանում»։ Այս մասին «Հրապարակ»-ին փոխանցեց պաշտպաններից Գուրգեն Գրիգորյանը` նշելով, որ իրենք արդարացում են պահանջում։

Անդրադառնալով Ակնալճի տարածքը պետությանը նվիրաբերելուն, փաստաբանն ասաց. «Ոչ մի գործընթաց տեղի չի ունենում, այն ժամանակ առաջարկ եղել է։ Այս պահին քննարկում չի գնում»։

Տարածքը շարունակում է պատկանել Գրիգորյաններին։

Մանվել Գրիգորյանի ժառանգության վերաբերյալ եւս գործընթացներ չկան, Գուրգեն Գրիգորյանը դժվարացավ նաեւ պատասխանել հարցին, թե արդյոք գեներալը կտակ ունեցե՞լ է, թե՞ ոչ։

Հիշեցնենք՝ նա մեղադրվում էր ապօրինի կերպով զենք-զինամթերք պահելու, ավելի քան 101 մլն դրամ յուրացնելու, ավելի քան 1 մլրդ դրամ հարկերի վճարումից խուսափելու, պետական միջոցներից ավելի քան մեկ մլրդ դրամ վատնելու և շորթմամբ 37 մլն դրամ արժողությամբ գույքի հափշտակություն կազմակերպելու համար: Գրիգորյանը մեղադրանքը չէր ընդունում։

 

hraparak.am
 

Related Posts

«Փինք Արմենիա» կազմակերպության իրավաբանը խոսել է Հայաստանում ԼԳԲՏՔ անձանց հանդեպ վատ վերաբերմունքի մասին

«Փինք Արմենիա» իրավապաշտպան հասարակական կազմակերպության իրավաբան և անդամ Նիկոլայ Հովհաննիսյանը լրատվամիջոցների հետ զրույցում հայտարարել է, որ վերջին տարիներին Հայաստանում շարունակվում են ԼԳԲՏՔ անձանց նկատմամբ հետապնդման, սպառնալիքների և բռնության դեպքերը, որոնց…

Էլեկտրաէներգիայի անջատումներ՝ Երևանի ու մարզերի մի շարք հասցեներում

«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ մարտի 24-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը` Երևան քաղաքի՝ 10։00-16:00 Ավան՝ Քուչակ թաղամաս մասնակի և հարակից ոչ…