Գնում եմ Արցախ. Էդգար Ճաղարյանը հերքում է մարզպետ նշանակվելու մասին լուրը

Edgar

 Այսօր ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի անդամի պաշտոնից հրաժարական տված Էդգար Ճաղարյանն իր աշխատանքը կշարունակի Արցախում: Նա ՀԺ-ի հետ զրույցում հերքեց այն տեղեկությունը, թե նշանակվելու է Տավուշի մարզպետ:

Նշենք, որ Հայկ Չոբանյանը Կառավարության վաղվա նիստում կազատվի զբաղեցրած պաշտոնից եւ մեր տեղեկություններով, կնշանակվի Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար: 

Էդգար Ճաղարյանի հետ մեր զրույցը ստորեւ.

— Պարո՛ն Ճաղարյան, ճի՞շտ են այն տեղեկությունները, որ դուք նշանակվելու եք Տավուշի մարզպետի պաշտոնում:

— Ո՛չ, դա չի համապատասխանում իրականությանը:

— Իսկ ինչո՞վ եք զբաղվելու, այլ պաշտոնի նշանակվելո՞ւ եք:

— Այո՛, ես տեղափոխվում եմ Արցախ, աշխատանքս շարունակելու եմ Արցախում:

— Ի՞նչ պաշտոնի կնշանակվեք Արցախում:

— Դեռ պարզ չէ, համենայնդեպս Արցախի զարգացման համար եմ տեղափոխվում:

 

armtimes.com

Related Posts

Սյունիքի նախկին մարզպետին հրավիրել են ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով վարչություն. «Հետք»

«Սյունիքի նախկին մարզպետ, Ոստիկանության պետի նախկին առաջին տեղակալ Հունան Պողոսյանը, որդին ու կինը 2025թ. մայիսի 8-ին հրավիրվել են Գլխավոր դատախազության ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով վարչություն: Նրանց պատկանող գույքի…

Ներքին Գետաշենի գրասենյակն ինձ համար կրկնակի պարտավորեցնող է. Արման Թաթոյան

«Միասնության թևեր» քաղաքական նախաձեռնությունը գրասենյակ է բացել Ներքին Գետաշենում։ «Ներքին Գետաշենի գրասենյակն ինձ համար կրկնակի պարտավորեցնող է. հայրս` Հակոբը, այստեղ է ծնվել, մանկության տարիներին շատ եմ այս գյուղում եղել: Աշխատելու…