Ծնողը կարող է մահացած ծնված պտղին հուղարկավորել, իսկ հրաժարվելու դեպքում՝ դին հրկիզել. նախագիծ

karogh e

 Առողջապահության նախարարությունն առաջարկում է ծնողին հնարավորություն տալ ստանձնել մահացած ծնված երեխայի հուղարկավորությունը` այդ մասին նրա կողմից ցանկություն հայտնելու դեպքում: Այս մասին տեղեկանում ենք այսօր՝ մարտի 31–ին,  Իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական կայքում հրապարակված  «Հուղարկավորությունների կազմակերպման եւ գերեզմանատների ու դիակիզարանների շահագործման մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին նախագծից։

Գործող օրենսդրությամբ մահացած ծնված երեխաները չեն կարող հուղարկավորվել, հաշվի առնելով, որ մահացած ծնված երեխայի մահվան պետական գրանցում չի կատարվում, իսկ մահվան վկայականը հանդիսանում է հուղարկավորության իրականացման պարտադիր պայման, միաժամանակ մեռելածինը չի հանդիսանում կենսաբանական թափոն:

Ըստ նախարարության հիմնավորման, եթե ծնողը հրաժարվում է հուղարկավորությունը ստանձնել, ապա առաջարկվում է՝ մեռելածնի դին հրկիզել` հուղարկավորությունների կազմակերպման եւ գերեզմանատների ու դիակիզարանների շահագործման բնագավառում պետական կառավարման լիազոր մարմնի կողմից սահմանված կարգով:

 Առողջապահություն նախարարությունը տեղեկացնում է նաեւ, որ ներկայումս մահացած ծնված պտուղների աճյունները ոչնչացվում են «ԷԿՈԼՈԳԻԱ Վ. Կ. Հ.» ՍՊԸ-ի միջոցով, որն իրականացնում է իր գործունեությունը վտանգավոր թափոնների վնասազերծման լիցենզիայի ներքո` պտղի հերձում իրականացնող կազմակերպությունների հետ կնքված պայմանագրի շրջանակներում այն դեպքում, երբ մահացած ծնված պտուղը կենսաբանական թափոն չի համարվում:

Նախագծի ընդունման արդյունքում  նախարարությունն ակնկալում է, որ կլրացվի օրենսդրական բացը եւ կկարգավորվի մահացած ծնված (մեռելածին) երեխաների հուղարկավորության կամ հրկիզման հարցը:

 

auroranews.am

Related Posts

Բաքուն այսօր դատապարտեց Լեռնային Ղարաբաղի հայերի ինքնորոշման իրավունքը. Զատուլին

Բաքվում Ադրբեջանի ռազմական դատարանը հրապարակեց Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ղեկավարների դատավճիռները, որոնք գերի են վերցվել 2023 թվականին Լեռնային Ղարաբաղը գրավելու գործողության ժամանակ։ Լեռնային Ղարաբաղի նախկին նախագահներ Արկադի Ղուկասյանը և Բակո Սահակյանը…

Գորիսում նռնակի պայթյունի դեպքով գործ է հարուցվել. ՔԿ

Գորիսի համայնքապետ Առուշ Առուշանյանի վարորդի սպանության դեպքով քրեական վարույթ է նախաձեռնվել։ ՔԿ–ից NEWS.am–ին հայտնել են, որ դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ՝ Քրեական օրենսգրքի 155-րդ հոդվածի (սպանությունը) (2 դրվագ), 44-155-րդ…