Ալիևը մեդալով է պարգևատրել Էրդողանի փեսային

Medal

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը «Ղարաբաղյան նշան» մեդալով է պարգևատրել «Բայրաքթար» հարվածային ԱԹՍ-ներն արտադրող թուրքական «Baykar Savunma» ընկերության տեխնիկական տնօրեն, էրդողանի փեսա Սելչուք Բայրաքթարին: 

Ադրբեջանի նախագահականի մամուլի ծառայության հաղորդմամբ՝ Ալիևը Բաքվում ընդունել է Բայրաքթարին և Թուրքիայի խոշորագույն ռազմաարդյունաբերական ընկերության՝ ASELSAN-ի ղեկավար Հալուք Գյորգյունին:  

Թուրքական լրատվամիջոցներն, անդրադառնալով Սելչուք Բայրաքթարի պարգևատրմանը, գրել են, որ վերջինիս ընկերության արտադրած անօդաչու թռչող սարքերը (ԱԹՍ) որոշիչ դեր են ունեցել արցախյան երկրորդ պատերազմում: 

Նշվում է, որ Բայրաքթարը Ադրբեջանում սիրված մարդ է արցախյան պատերազմի հաղթանակում ներդրում ունենալ համար:

ermenihaber.am

Related Posts

Բաքուն այսօր դատապարտեց Լեռնային Ղարաբաղի հայերի ինքնորոշման իրավունքը. Զատուլին

Բաքվում Ադրբեջանի ռազմական դատարանը հրապարակեց Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ղեկավարների դատավճիռները, որոնք գերի են վերցվել 2023 թվականին Լեռնային Ղարաբաղը գրավելու գործողության ժամանակ։ Լեռնային Ղարաբաղի նախկին նախագահներ Արկադի Ղուկասյանը և Բակո Սահակյանը…

Գորիսում նռնակի պայթյունի դեպքով գործ է հարուցվել. ՔԿ

Գորիսի համայնքապետ Առուշ Առուշանյանի վարորդի սպանության դեպքով քրեական վարույթ է նախաձեռնվել։ ՔԿ–ից NEWS.am–ին հայտնել են, որ դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ՝ Քրեական օրենսգրքի 155-րդ հոդվածի (սպանությունը) (2 դրվագ), 44-155-րդ…