ՌԴ մուտքի «Ճամփորդում եմ առանց COVID-19-ի» ծրագիրը դարձել է անժամկետ. ՀՀ փոխվարչապետը մեկնաբանել է որոշումը

Anjamket

 Ռուսաստանի կառավարությունը որոշում է ընդունել ՌԴ մուտքի «Ճամփորդում եմ առանց COVID-19-ի» ծրագիրն անժամկետ դարձնելու մասին: «Արմենպրես»-ի փոխանցմամբ, այս մասին համապատասխան կարգադրություն է ստորագրել Ռուսաստանի Դաշնության վարչապետ Միխայիլ Միշուստինը:

ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը, «Արմենպրես»-ի խնդրանքով մեկնաբանելով որոշումը, ակնհայտ է համարել, որ հավելվածը Հայաստանի և Ռուսաստանի բնակիչների համար տեղաշարժը երկրների միջև թույլատրող և դյուրինացնող արդյունավետ ու հեռանկարային գործիք է:

Ղրղզստանը ևս ավելացել է այն երկրների ցանկում, որի քաղաքացիներն այս ծրագրով կարող են մեկնել ՌԴ: Ծրագրից օգտվող երկրների ցանկում են նաև Ռուսաստանը, Հայաստանն ու Բելառուսը:

ՌԴ փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը լրագրողներին հայտնել է, որ հավելվածը դրսևորել է իրեն որպես արդյունավետ գործիք, որը դյուրացրել է ԵԱՏՄ անդամ երկրների բնակիչների տեղաշարժը՝ ապահովելով պահանջվող բոլոր պայմանները:

«Ճամփորդում եմ առանց COVID-19-ի» բջջային հավելվածը ստեղծվել է համավարակի պայմաններում ԵԱՏՄ անդամ երկրների քաղաքացիների՝ ինտեգրացիոն կառույցի կազմում ազատ և անվտանգ տեղաշարժի համար: Այն սկսել է գործարկվել փետրվարի 1-ից:

Ծրագիրը հնարավորություն է տալիս բջջային հավելվածում ունենալ հանձնած Covid-19 թեստի արդյունքը՝ QR կոդի տեսքով։ Այն քաղաքացիները, որոնք ցանկություն ունեն մեկնել ծրագրում ներառված ԵԱՏՄ երկրներ, պետք է ներբեռնեն բջջային հավելվածը iOS կամ Android համակարգերում, անձնագրով մոտենան ծրագրում ընդգրկված ՊՇՌ թեստավորում իրականացնող լաբորատորիա և հանձնեն Covid-19 թեստ։ Երբ լաբորատորիան համակարգ մուտքագրի պատասխանը, թեստի արդյունքն անմիջապես կարտացոլվի հավելվածում։ Դրական պատասխանի դեպքում QR կոդը ստանում է կարմիր գունավորում, բացասականի դեպքում՝ կանաչ։ Սահմանը հատելիս հարկավոր է ներկայացնել բջջային հավելվածի QR կոդը։

Related Posts

Բաքուն այսօր դատապարտեց Լեռնային Ղարաբաղի հայերի ինքնորոշման իրավունքը. Զատուլին

Բաքվում Ադրբեջանի ռազմական դատարանը հրապարակեց Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ղեկավարների դատավճիռները, որոնք գերի են վերցվել 2023 թվականին Լեռնային Ղարաբաղը գրավելու գործողության ժամանակ։ Լեռնային Ղարաբաղի նախկին նախագահներ Արկադի Ղուկասյանը և Բակո Սահակյանը…

Գորիսում նռնակի պայթյունի դեպքով գործ է հարուցվել. ՔԿ

Գորիսի համայնքապետ Առուշ Առուշանյանի վարորդի սպանության դեպքով քրեական վարույթ է նախաձեռնվել։ ՔԿ–ից NEWS.am–ին հայտնել են, որ դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ՝ Քրեական օրենսգրքի 155-րդ հոդվածի (սպանությունը) (2 դրվագ), 44-155-րդ…