Նախագահի դիմումի հիման վրա «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքի սահմանադրականությունը որոշելու հարցը ՍԴ-ն կքննի հունիսի 1-ին

Onik

 Արմեն Սարգսյանի դիմումի հիման վրա՝ «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքի 40-րդ հոդվածի 3-րդ մասի սահմանադրականությունը որոշելու հարցը Սահմանադրական դատարանը երեկ՝ ապրիլի 1-ին, վարույթ է ընդունել և կքննի հունիսի 1-ին՝ ժամը 11:00-ին: 

ՍԴ որոշման մեջ նշված է, որ գործով զեկուցող է նշանակվել Սահմանադրական դատարանի դատավոր Ա. Պետրոսյանը: Գործի դատաքննությունն անցկացվելու է գրավոր ընթացակարգով: Այս գործով որպես պատասխանող կողմ հանդես կգա ՀՀ Ազգային ժողովը: 

Հիշեցնենք՝ մարտի 10-ին Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը դիմել էր ՍԴ՝ «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքի սահմանադրականությունը որոշելու խնդրանքով: 

Նախագահի աշխատակազմը նշել էր, որ դիմումի ներկայացումը պայմանավորված է նաև նշված օրենքի իրավակիրառ պրակտիկայում առկա խնդիրներով, որոնք առավել ակնհայտ դարձան Հայաստանի Հանրապետության զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Օնիկ Գասպարյանին պաշտոնից ազատելու վարչապետի նախաձեռնության և դրան հաջորդած սահմանադրական իրավական գործընթացների արդյունքում:

Related Posts

Գագիկ Խաչատրյանի ձերբակալությունը ևս մեկ անգամ լուրջ հարցեր է առաջացնում

ՄԱՐԻԱՄ ԽՈՒԴՈՅԱՆԻ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԱՆԿՅՈՒՆԸ․ ՔԱՂԱՔԱԿԱՆ ԴԻՐՔՈՐՈՇՈՒՄՆԵՐ և ՀԵՂԻՆԱԿԱՅԻՆ ՀՈԴՎԱԾՆԵՐ։ Հետևեք հաջորդիվ՝ անկախ և հայամետ դիտարկումների համար։ Հեղինակ՝ Մարիամ Խուդոյան       Գագիկ Խաչատրյանի ձերբակալությունը ևս մեկ անգամ լուրջ հարցեր…

Ամենայն հայոց կաթողիկոսը չի եկել նոր խորհրդարանի նիստին․ նրան չեն հրավիրել

2026 թվականի հունիսի 7-ի խորհրդարանական ընտրությունների արդյունքներով ձևավորված Հայաստանի նոր ընտրված Ազգային ժողովի առաջին նիստը, որը սկսվել է օգոստոսի 2-ին, անցնում է առանց Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ի մասնակցության։ Հիշեցնենք,…