Կալանավորվել է Արարատ Միրզոյանի նկատմամբ բռնություն գործադրելու մեջ մեղադրվող անձը

Kalanavorvel e

 նոյեմբերի 10-ին ՀՀ տարբեր տարածքներում, հատկապես մայրաքաղաք Երևանում՝ ՀՀ կառավարության, Ազգային ժողովի շենքերում և պետական նշանակության այլ օբյեկտներում ու հասարակական վայրերում կազմակերպված և իրականացված զանգվածային անկարգությունների և այլ դեպքերի առթիվ ՀՀ ԱԱԾ քննչական դեպարտամենտում ՀՀ քրեական օրենսգրքի 225-րդ հոդվածի 1-ին, 2-րդ և 4-րդ մասերով, 301-րդ հոդվածով և 301.1 հոդվածի 1-ին մասով հարուցված քրեական գործով քննություն է կատարվում նաև զանգվածային անկարգությունների ժամանակ ՀՀ Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանի նկատմամբ բռնություն գործադրելու դրվագով:  Այս մասին հաղորդագրություն է տարածել ՀՀ գլխավոր դատախազությունը.

«2020 թվականի նոյեմբերի 12-ին Երևան քաքղաքում այլ անձնաց հետ ջարդերով, գույք ոչնչացնելով և վնասելով զուգորդված զանգվածային անկարգություններին մասնակցելու, մի խումբ անձանց հետ Երևան քաղաքի Դեմիրճյան փողոցում ՀՀ Ազգային Ժողովի նախագահ Արարատ Միրզոյանի նկատմամբ բռնություն գործադրելու համար ՀՀ քրեական օրենսգրքի 225-րդ հոդվածի 2-րդ մասով և 301.1 հոդվածի 1-ին մասով մեղադրանք է առաջադրվել Ժ.Ս.-ին:

Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանը 2020 թվականի նոյեմբերի 13-ի որոշմամբ բավարարել էր վերջնիս նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց կիրառելու վերաբերյալ նախաքննական մարմնի միջնորդությունը և Ժ.Ս-ն նկատմամբ որպես խափանման միջոց էր կիրառվել  կալանավորումը՝ 2 ամիս ժամանակով:

Նշված որոշման դեմ վերաքննիչ բողոք էր ներկայացվել մեղադրյալի պաշտպանը որը ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի 2020թ. դեկտեմբերի 17-ի որոշմամբ բավարարվել էր՝ հիմնավոր կասկածի շեմը հաղթահարված չլինելու պատճառաբանությամբ, և Ժ.Ս-ն ազատվել էր կալանքից:

ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի հիշյալ որոշման դեմ ՀՀ գլխավոր դատախազի տեղակալի կողմից բերվել է վճռաբեկ բողոք:

Քննության առնելով բողոքը՝ ՀՀ վճռաբեկ դատարանը, համաձայնելով  Ժ. Ս.-ի կողմից՝ իրեն վերագրվող հանցագործության կատարմանը ուղղակի առնչություն ունենալու  վերաբերյալ դատախազության հիմնավորումների հետ, իր 2021թ. ապրիլի 2-ի որոշմամբ բավարարվել է այն՝ բեկանելով ՀՀ վերաքննիչ դատարանի որոշումը և օրինական ուժ տալով Առաջին ատյանի դատարանի դատական ակտին:

Դատական ակտի կատարումն ապահովելու նպատակով ՀՀ վճռաբեկ դատարանի որոշումն ուղարկվել է վարույթն իրականացնող մարմնին, և Ժ. Ս. կալանավորվել է:

Նախաքննությունը շարունակվում է, կատարվում են մեծածավալ քննչական և դատավարական այլ գործողություններ՝ զանգվածային անկարգություների բոլոր մասնակիցներին պարզելու և մեղադրյալների արարքներին վերջնական քրեաիրավական գնահատական տալու համար»,- ասված է հաղորդագրության մեջ: 

 

Ծանուցում. ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով

Related Posts

Բաքուն այսօր դատապարտեց Լեռնային Ղարաբաղի հայերի ինքնորոշման իրավունքը. Զատուլին

Բաքվում Ադրբեջանի ռազմական դատարանը հրապարակեց Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ղեկավարների դատավճիռները, որոնք գերի են վերցվել 2023 թվականին Լեռնային Ղարաբաղը գրավելու գործողության ժամանակ։ Լեռնային Ղարաբաղի նախկին նախագահներ Արկադի Ղուկասյանը և Բակո Սահակյանը…

Գորիսում նռնակի պայթյունի դեպքով գործ է հարուցվել. ՔԿ

Գորիսի համայնքապետ Առուշ Առուշանյանի վարորդի սպանության դեպքով քրեական վարույթ է նախաձեռնվել։ ՔԿ–ից NEWS.am–ին հայտնել են, որ դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ՝ Քրեական օրենսգրքի 155-րդ հոդվածի (սպանությունը) (2 դրվագ), 44-155-րդ…