Մեկնարկել է Օնիկ Գասպարյանն ընդդեմ վարչապետի և նախագահի գործով դատական նիստը. aysor am

Meknarkel e

 Վարչական դատարանում մեկնարկել է ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի նախկին պետ Օնիկ Գասպարյանն ընդդեմ ՀՀ վարչապետի ու նախագահ գործով դատական նիստը։ Այս մասին հայտնում է aysor.am-ը:

Դատավոր Մհեր Պետրոսյանը, լսելով կողմերին, որոշում կայացրեց նիստն անցկացնել դռնբաց։

Օնիկ Գասպարյանի շահերը դատարանում պաշտպանում է փաստաբան Արամ Օրբելյանը, Նիկոլ Փաշինյանինը՝ Տաթևիկ Սարուխանյանը։ ՀՀ նախագահի ներկայացուցիչը չի ներկայացել դատական նիստին։

Այսօրվա նիստում կքննարկվի վարչապետի ներկայացուցչի միջնորդությունը՝ հայցի ապահովման միջոցը վերացնելու վերաբերյալ։

Հիշեցնենք՝ ՀՀ վարչական դատարանը՝ դատավոր Մհեր Պետրոսյանի նախագահությամբ, բավարարել է ՀՀ ԶՈՒ ԳՇ պետ Օնիկ Գասպարյանի գործով հայցի ապահովման միջոց կիրառելու մասին փաստաբանի միջնորդությունը, որով պահանջվել էր կասեցնել Օնիկ Գասպարյանի պաշտոնանկությունը մինչև գործով վերջնական դատական ակտի կայացումը։

Related Posts

Գագիկ Խաչատրյանի ձերբակալությունը ևս մեկ անգամ լուրջ հարցեր է առաջացնում

ՄԱՐԻԱՄ ԽՈՒԴՈՅԱՆԻ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԱՆԿՅՈՒՆԸ․ ՔԱՂԱՔԱԿԱՆ ԴԻՐՔՈՐՈՇՈՒՄՆԵՐ և ՀԵՂԻՆԱԿԱՅԻՆ ՀՈԴՎԱԾՆԵՐ։ Հետևեք հաջորդիվ՝ անկախ և հայամետ դիտարկումների համար։ Հեղինակ՝ Մարիամ Խուդոյան       Գագիկ Խաչատրյանի ձերբակալությունը ևս մեկ անգամ լուրջ հարցեր…

Ամենայն հայոց կաթողիկոսը չի եկել նոր խորհրդարանի նիստին․ նրան չեն հրավիրել

2026 թվականի հունիսի 7-ի խորհրդարանական ընտրությունների արդյունքներով ձևավորված Հայաստանի նոր ընտրված Ազգային ժողովի առաջին նիստը, որը սկսվել է օգոստոսի 2-ին, անցնում է առանց Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ի մասնակցության։ Հիշեցնենք,…