Հայաստանին տրամադրած մարդասիրական օգնության ծավալներով առաջատար են ԱՄՆ-ն, Չինաստանը և Իսպանիան

ognutyun

 Մարդասիրական օգնության կարգով 2021-ի հունվար-փետրվարին Հայաստան է ներմուծվել 312.5 տոննա ապրանք, որի արժեքը կազմել է 1 մլրդ 434.3 մլն դրամ կամ  2 մլն 750.6 հազար դոլար, որը նախորդ տարվա նույն ժամանակի նկատմամբ ավել է 18.9 տոկոսով: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին են վկայում ՀՀ վիճակագրական կոմիտեի հրապարակած տվյալները:

Ամենաշատը Հայաստան  են ուղարկվել մանածագործական իրեր՝ 801.4 հազար դոլարի, այնուհետև տարբեր արդյունաբերական ապրանքներ՝ 553.9 հազար դոլարի, քիմիայի և դրա հետ կապված արդյունաբերության ճյուղերի արտադրանք՝ 511.8 հազար դոլարի, սարքեր և ապարատներ՝ 464.9 հազար դոլարի:

Ընդ որում ամենաշատ մարդասիրական օգնություն է ուղարկել Միացյալ Նահանգները՝ 757.5 հազար դոլարի, որը 2020-ի հունվար-փետրվարի նկատմամբ ավել է 94.7 տոկոսով: Այնուհետև ամենաշատ մարդասիրական օգնություն է ուղարկել Չինաստանը՝ 470.7 հազար դոլարի՝ նախորդ տարվա նկատմամբ ավելանալով 4 անգամ, որից հետո՝ Իսպանիան՝ 426.8 հազար դոլարի՝ նախորդ տարվա նույն ժամանակի համեմատ ավելանալով 115.4 անգամ:

Related Posts

Բաքուն այսօր դատապարտեց Լեռնային Ղարաբաղի հայերի ինքնորոշման իրավունքը. Զատուլին

Բաքվում Ադրբեջանի ռազմական դատարանը հրապարակեց Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ղեկավարների դատավճիռները, որոնք գերի են վերցվել 2023 թվականին Լեռնային Ղարաբաղը գրավելու գործողության ժամանակ։ Լեռնային Ղարաբաղի նախկին նախագահներ Արկադի Ղուկասյանը և Բակո Սահակյանը…

Գորիսում նռնակի պայթյունի դեպքով գործ է հարուցվել. ՔԿ

Գորիսի համայնքապետ Առուշ Առուշանյանի վարորդի սպանության դեպքով քրեական վարույթ է նախաձեռնվել։ ՔԿ–ից NEWS.am–ին հայտնել են, որ դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ՝ Քրեական օրենսգրքի 155-րդ հոդվածի (սպանությունը) (2 դրվագ), 44-155-րդ…