Դատարան ներկայացվող հայցադիմումների համար պետտուրքը կբարձրանա

Petturq

 ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովը երկրորդ ընթերցմամբ հավանություն տվեց կառավարության ներկայացրած օրենքի նախագծին, որով նախատեսվում է բարձրացնել դատարաններ ներկայացվող հայցադիմումների, դիմումների, դատարանի դատական ակտերի դեմ վերաքննիչ եւ վճռաբեկ բողոքների համար պետական տուրքի չափերը: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ «Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին և կից ներկայացված օրենքների նախագծերի փաթեթը հանձնաժողովի նիստում ներկայացրեց ՀՀ արդարադատության փոխնախարար Վահե Դանիելյանը:

Փոխնախարարը հիշեցրեց, որ 1999 թվականից սկսած դատարան ներկայացվող հայցադիմումների պետական տուրքը չի փոխվել, սակայն սոցիալ-տնտեսական պայմանները մոտ չորս անգամ փոխվել են: Ասենք՝ 2018-ին դատարանների վրա փաստացի իրականացվել են մոտ 9 մլրդ դրամի ծախսեր, իսկ եկամուտները կազմել են 1.7 մլրդ:

«Օրինակ՝ Էստոնիայում նվազագույն պետական տուրքը 75 եվրո է, և դա կազմում է իրենց նվազաագույն սպառողական զամբյուղի 52 տոկոսը: Մեզ մոտ դա չնչին է, 1500 դրամ է, հետևաբար, դարձվում է 6000 դրամ»,-ասաց Դանիելյանը:

Սահմանվել է նաև պետական տուրքի առավելագույն չափ: «Առաջին ատյանում սահմանվել է 25 մլն դրամ, Վերաքննիչ դատարանում՝ առավելագույնը 15 մլն դրամ, իսկ Վճռաբեկ դատարանում՝ 10 մլն դրամ»,-ասաց փոխնախարարը:

Վերանայվել է արտոնությունների համակարգը: Սահմանվել են լրացուցիչ արտոնություններ, դրանցից են համայնքի ղեկավարի որոշումների, գործողությունների իրավաչափությունը բողոքարկելու հարցերը, որոնք վերաբերում են հավաքներին: Այսինքն՝ այդ դեպքերում պետտուրք չի գանձվի: Պետական տուրք չի գանձվի նաև ընտանիքում  բռնության հետ կապված գործերով դատարաններ ներկայացվող հայցադիմումների հետ կապված և այլ դեպքերում: Առաջինից երկրոդ ընթերցմամբ քննարկման ընթացքում ավելացվել է պետտուրքից ազատման  ևս մեկ արտոնություն: Դա վերաբերում է զոհված զինծառայողների կամ ռազմական գործողությունների հետևանքով մահացած քաղաքացիների ժառանգության վկայագիր ստանալու հետ կապված հարաբերություններին:

Related Posts

Բաքուն այսօր դատապարտեց Լեռնային Ղարաբաղի հայերի ինքնորոշման իրավունքը. Զատուլին

Բաքվում Ադրբեջանի ռազմական դատարանը հրապարակեց Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ղեկավարների դատավճիռները, որոնք գերի են վերցվել 2023 թվականին Լեռնային Ղարաբաղը գրավելու գործողության ժամանակ։ Լեռնային Ղարաբաղի նախկին նախագահներ Արկադի Ղուկասյանը և Բակո Սահակյանը…

Գորիսում նռնակի պայթյունի դեպքով գործ է հարուցվել. ՔԿ

Գորիսի համայնքապետ Առուշ Առուշանյանի վարորդի սպանության դեպքով քրեական վարույթ է նախաձեռնվել։ ՔԿ–ից NEWS.am–ին հայտնել են, որ դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ՝ Քրեական օրենսգրքի 155-րդ հոդվածի (սպանությունը) (2 դրվագ), 44-155-րդ…