Թուրքիայում ձերբակալվել են նախկին ծովակալներ՝ իշխող կուսակցությանը քննադատելու համար

Ishkhogh kusakcutyun

 Թուրքիայի իրավապահ մարմինները բերման են ենթարկել 10 պաշտոնաթող ծովակալների, որոնք դատապարտել են իշխող «Արդարություն և զարգացում կուսակցությանը» (ԱԶԿ-AKP)՝ «Մոնտրոյի կոնվենցիան քննարկման դնելու» և բանակն իսլամիզացնելու փորձի համար: Ավելի վաղ Թուրքիայի ռազմածովային ուժերի 103 պաշտոնաթող ծովակալ հանդես էին եկել դատապարտող հայտարարությամբ։

Թուրքական լրատվականները նշում են, որ հայտարարությունը տարածվել է շաբաթ ուշ գիշերը, որն առիթ է տվել հնարավոր նոր ռազմական միջամտության մասին մտածելու։  

Ծովակալները կոնվենցիան անվանել են «դիվանագիտական խոշոր հաղթանակ, որով ավարտվել է Լոզանի խաղաղության պայմանագիրը, որը 1923թ. սահմանել էր ժամանակակից Թուրքիայի սահմանների մեծ մասը։ Նրանք  հայտարարել են, որ թուրքական նեղուցները «աշխարհում ամենակարևոր ծովային ուղիներից են»: Զինվորականների խոսքով՝ կոնվենցիան Թուրքիայի թույլ է տվել չեզոքություն պահպանել  2-րդ համաշխարհային պատերազմի տարիներին։

Մոնտրոյի կոնվենցիան ստորագրվել է 1936 թվականին Շվեյցարիայում: Այն Թուրքիային իրավունք տվեց վերահսկել Բոսֆորը և Դարդանելը նեղուցները։

 

ermenihaber.am

Related Posts

Բաքուն այսօր դատապարտեց Լեռնային Ղարաբաղի հայերի ինքնորոշման իրավունքը. Զատուլին

Բաքվում Ադրբեջանի ռազմական դատարանը հրապարակեց Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ղեկավարների դատավճիռները, որոնք գերի են վերցվել 2023 թվականին Լեռնային Ղարաբաղը գրավելու գործողության ժամանակ։ Լեռնային Ղարաբաղի նախկին նախագահներ Արկադի Ղուկասյանը և Բակո Սահակյանը…

Գորիսում նռնակի պայթյունի դեպքով գործ է հարուցվել. ՔԿ

Գորիսի համայնքապետ Առուշ Առուշանյանի վարորդի սպանության դեպքով քրեական վարույթ է նախաձեռնվել։ ՔԿ–ից NEWS.am–ին հայտնել են, որ դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ՝ Քրեական օրենսգրքի 155-րդ հոդվածի (սպանությունը) (2 դրվագ), 44-155-րդ…