Թուրքիայի դեմ ԱՄՆ-ի պատժամիջոցներն ուժի մեջ կմտնեն ապրիլի 7-ից

Patjamijocner

ԱՄՆ-ն հայտարարել է Թուրքիայի պաշտպանական արդյունաբերության վարչության (SSB-ՊԱՎ), ինչպես նաև այդ կառույցի ևս չորս պաշտոնատար անձանց, այդ թվում՝ վարչության պետ Իսմայիլ Դեմիրի  ու նրա տեղակալ Ֆարուք Յիղիթի դեմ պատժամիջոցներ սահմանելու մասին:

Որպես հիմնավորում ԱՄՆ-ն մատնանշում է Ռուսաստանի պաշտպանական ոլորտի ընկերությունների հետ Թուրքիայի համագործակցությունը: Ըստ ԱՄՆ պետքարտուղարության հայտարարության՝ Թուրքիայի դեմ սահմանափակումները, որոնք ընդունվել են «Պատժամիջոցների միջոցով Ամերիկայի հակառակորդներին հակազդելու մասին» (CAATSA) օրենքի շրջանակներում, կմտնեն ուժի մեջ ապրիլի 7-ից:

Վերհիշյալ պաշտոնյաներին կարգելվի մուտք գործել ԱՄՆ-ի տարածք, իսկ նրանց բոլոր ակտիվներն այդ տարածքում կարգելափակվեն:

Բացի դրանից CAATSA օրինագծի շրջանակում Թուրքիայի պաշտպանական  արդյունաբերության վարչությունը չի կարողանա արտահանման արտոնագիր ստանալ ԱՄՆ-ից, ինչպես նաև վարկեր ամերիկյան ու միջազգային ֆինանսական հաստատություններից։

Հիշեցնենք, որ S-400-ների պայմանագիրը Թուրքիայի և Ռուսաստանի միջև ստորագրվել է 2017-ին։ Առաջին խմբաքանակը Թուրքիա մատակարարվեց 2019թ. հուլիսին։ Ռուս-թուրքական գործարքը լուրջ ճգնաժամ էր առաջացրել թուրք-ամերիկյան հարաբերություններում։ Վաշինգտոնը 2020թ. դեկտեմբերին պատժամիջոցներ էր սահմանել Թուրքիայի դեմ` կապված նրա կողմից ռուսական S-400 զենիթահրթիռային ՀՕՊ համակարգերի ձեռքբերման հետ:

 

ermenihaber.am

Related Posts

Բաքուն այսօր դատապարտեց Լեռնային Ղարաբաղի հայերի ինքնորոշման իրավունքը. Զատուլին

Բաքվում Ադրբեջանի ռազմական դատարանը հրապարակեց Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ղեկավարների դատավճիռները, որոնք գերի են վերցվել 2023 թվականին Լեռնային Ղարաբաղը գրավելու գործողության ժամանակ։ Լեռնային Ղարաբաղի նախկին նախագահներ Արկադի Ղուկասյանը և Բակո Սահակյանը…

Գորիսում նռնակի պայթյունի դեպքով գործ է հարուցվել. ՔԿ

Գորիսի համայնքապետ Առուշ Առուշանյանի վարորդի սպանության դեպքով քրեական վարույթ է նախաձեռնվել։ ՔԿ–ից NEWS.am–ին հայտնել են, որ դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ՝ Քրեական օրենսգրքի 155-րդ հոդվածի (սպանությունը) (2 դրվագ), 44-155-րդ…