Հայտնի է՝ ովքեր կլինեն «Իմ քայլի» առաջին տասնյակում․ “Հրապարակ”

Cucak

 «Իմ քայլի» նախընտրական ցուցակն այս անգամ տարբերվելու է նախորդից։ Ի տարբերություն 2018-ի, երբ ցուցակը ձեւավորում էր կուսակցության վարչությունը, եւ վարչության հիերարխիայի ներկայացուցիչներին, այսպես ասած, իրավունք էր տրված մի խումբ «յուրայինների» մտցնել ցուցակ, այս անգամ Փաշինյանը միայնակ է կազմում ցուցակը, եւ այն արտահայտելու է նրա՝ որեւէ կուսակցից գոհ կամ դժգոհ լինելու փաստը։

Հաջողվեց պարզել, որ առաջին տասնյակը հետեւյալ պատկերն է ունենալու, թեեւ նախնական է․ այն կգլխավորի Փաշինյանը, երկրորդ-չորրորդ տեղերը կբաշխվեն Արարատ Միրզոյանի, Սասուն Միքայելյանի եւ Լենա Նազարյանի միջեւ, դեռ վերջնական որոշում չկա՝ ով է լինելու առաջինը։ Հինգերորդ հորիզոնականում Փաշինյանը տեսնում է ԱԺ փոխխոսնակ Ալեն Սիմոնյանին, ապա՝ Սուրեն Պապիկյանին, ութերորդը՝ Տիգրան Ավինյանին, եւ քանի որ ցուցակի 30 տոկոսը պետք է կանանց ընդգրկել, եւ ամեն 4-րդը պետք է կին լինի, իններորդ հորիզոնականը կհատկացնեն Լիլիթ Մակունցին, տասը՝ Արայիկ Հարությունյանին։

Ի դեպ, Լիլիթ Մակունցի եւ Արփի Դավոյանի միջեւ, որոշ տեղեկություններով, լուրջ մրցապայքար է գնացել 2-րդ կնոջ տեղի համար, ի վերջո, հաղթել է Մակունցը, չնայած պատրաստվում է մեկնել ԱՄՆ՝ ՀՀ դեսպանի կարգավիճակում»:

 

hraparak.am

Related Posts

Սյունիքի նախկին մարզպետին հրավիրել են ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով վարչություն. «Հետք»

«Սյունիքի նախկին մարզպետ, Ոստիկանության պետի նախկին առաջին տեղակալ Հունան Պողոսյանը, որդին ու կինը 2025թ. մայիսի 8-ին հրավիրվել են Գլխավոր դատախազության ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով վարչություն: Նրանց պատկանող գույքի…

Ինձ համար միակ նորությունն այն էր, որ Հայաստանը 11 միլիոն դոլարով հետախուզական դրոններ է գնել ԱՄՆ–ից. Մարուքյան

Ջեյ Դի Վենսի և Նիկոլ Փաշինյանի հայտարարությունների վերաբերյալ կարող եմ ասել, որ ինձ համար միակ նորությունն այն էր, որ Հայաստանը 11 միլիոն դոլարով հետախուզական դրոններ է գնել ԱՄՆ–ից։ Այս մասին…