Նախարար Հայկ Չոբանյանը հանդիպել է ոլորտային ասոցիացիաների ղեկավարների հետ

Bta
 Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարը հանդիպել է ոլորտային ասոցիացիաների ղեկավարների հետ: Ողջունելով ներկաներին՝ նախարարը նշել է. «Հարգելի գործընկերներ, ուրախ եմ ձեզ այսօր այստեղ հյուրընկալելու ու առիթ ունենալու ինձ համար այս կարևորագույն ոլորտը ղեկավարելու և ձեզ հետ միասին այն առաջ տանելու համար: Առայժմ նպատակ չունեմ շատ խոսելու, հիմա աշխատելու ժամանակն է, խոսելու ժամանակը դեռ կգա»:
Անդրադառնալով նախկինում ոլորտում ունեցած իր փորձին՝ նախարարը փաստել է, որ մեր հնարավորությունները բազմապատիկ ավելի են, քան այն իրավիճակը, որը մենք այսօր ունենք: Նվազագույնից սկսելով՝ ներկայումս ոլորտը դարձել է ՀՀ արդյունաբերական, տնտեսական հիմնական ուղղություններից մեկը, և այսօրվա հանդիպման նպատակն է ֆիքսելու ընթացիկ իրավիճակը, քննարկելու  հիմնական աշխատանքային, ռազմավարական, ծրագրային խնդիրները, հրատապ հարցերը և դրանք առաջ տանելու:
Նախարարը նաև հավելել է, որ նոր աշխատանքային ձևաչափ է մշակվելու՝ պետություն- մասնավոր հատված համագործակցությունն առավելագույնս  արդյունավետ իրականացնելու համար:
Այնուհետև նախարարը խոսքը փոխանցել է «Ինժեներական ասոցիացիայի» խորհրդի նախագահ Արամ Սալաթյանին: Վերջինս նշել է, որ նախորդ տարին շատ բարդ է եղել՝ համավարակի և պատերազմի հետ կապված, սակայն ներկայումս ոտքի կանգնելու փորձեր են արվում: Անդրադարձել է «Ինժեներական քաղաք» ծրագրին և պոլիտեխնիկի ռեկտորի ընտրության հարցին և նշել, որ ոլորտին կենտրոն է հարկավոր և քաղաքականությունը չպետք է այնտեղ մտնի:
ԱՏՁՄ նախագահ Ալեքսանդր Եսայանը բարձր է գնահատել միասին աշխատելու հնարավորությունը, խոսել է ոլորտի աճն ապահովելու նպատակով իրենց կողմից առանձնացված 5 ուղղությունների մասին, որոնք են՝ կրթությունը-աշխատուժը, ռազմարդյունաբերությունը, ՀՀ-ի դիրքավորումը աշխարհում ՏՏ ոլորտի մեջ, գիտահեն ներուժը և էլեկտրոնային կառավարումը:
Տեղեկատվական և հաղորդակցության տեխնոլոգիաների գործատուների միություն նախագահ Արմեն Բալդրյանը շնորհավորել է նախարարին ստանձնած պաշտոնի և պատասխանատվության առիթով և նշել, որ նախարարությունը հիանալի թիմ ունի, որն ամբիցիոզ ծրագրեր իրականացնելու հիմք է ստեղծում: Կարևորելով կրթության նշանակությունը՝ վերջինս նշել է, որ հարկավոր է դպրոցից սկսել ոլորտի զարգացումը:
Հանդիպման ավարտին նախարարը շնորհակալություն է հայտնել ներկաներին առկա դժվարությունները միասնական ջանքերով լուծելու պատրաստակամության համար և հույս հայտնել, որ, միասնական ջանքերի շնորհիվ, ոլորտը բազմաթիվ նոր հաջողություններ է արձանագրելու մոտ ապագայում:
Հանդիպմանը մասնակցել են նաև նախարարի տեղակալներ Գոռ Մելիքյանը և Վիկտորիա Պողոսյանը:

Related Posts

Բաքուն այսօր դատապարտեց Լեռնային Ղարաբաղի հայերի ինքնորոշման իրավունքը. Զատուլին

Բաքվում Ադրբեջանի ռազմական դատարանը հրապարակեց Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ղեկավարների դատավճիռները, որոնք գերի են վերցվել 2023 թվականին Լեռնային Ղարաբաղը գրավելու գործողության ժամանակ։ Լեռնային Ղարաբաղի նախկին նախագահներ Արկադի Ղուկասյանը և Բակո Սահակյանը…

Գորիսում նռնակի պայթյունի դեպքով գործ է հարուցվել. ՔԿ

Գորիսի համայնքապետ Առուշ Առուշանյանի վարորդի սպանության դեպքով քրեական վարույթ է նախաձեռնվել։ ՔԿ–ից NEWS.am–ին հայտնել են, որ դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ՝ Քրեական օրենսգրքի 155-րդ հոդվածի (սպանությունը) (2 դրվագ), 44-155-րդ…