Ռոբերտ Քոչարյանը դատի է տվել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին և Հայաստանի Հանրապետությանը

Qocharyan

 ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը կրկին դատի է տվել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին և Հայաստանի Հանրապետությանը: Հայցը ներկայացվել է ապրիլի 7-ին, մակագրվել Երևանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Արթուր Մկրտչյանին, տեղեկանում ենք Դատական տեղեկատվական համակարգում։

Ռոբերտ Քոչարյանի ներկայացուցիչ Հայկ Ալումյանը «Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում ասել է, որ հայցի պատճառը 2021-ի մարտի 1-ին տեղի ունեցած հանրահավաքի ժամանակ ՀՀ վարչապետի թույլ տված արտահայտություններն են:

«Արտահայտություններ են թույլ տրվել, որից կարելի է ենթադրել, որ նկատի ունի պարոն Քոչարյանին»,- ասել է Ալումյանը, և հարցին՝ կոնկրետ ի՞նչ արտահայտությունների մասին է խոսքը,  պատասխանել է, որ վարչապետի ելույթում կան արտահայտություններ, որոնք այդ պահին քննվող քրեական գործի վրա են հղում արվում:

Քոչարյանը պահանջում է հայցվորի արդար դատաքննության իրավունքի խախտումը հաստատել, խախտման արդյունքում պատճառված ոչ նյութական վնասը հատուցել, հայցվորի վերաբերյալ հնչեցված արտահայտությունները հրապարակայնորեն հերքել եւ զրպարտությամբ հայցվորին պատճառված ոչ նյութական վնասը հատուցել:  

«Պահանջում ենք ճանաչել իր անմեղության կանխավարկածը, պահանջում ենք նաեւ զրպարտության հետ կապված հերքում: Նկատի ունենալով, որ միաժամանակ 2 տարբեր խախտումներ են թույլ տրվել 2-ական մլն դրամ ենք պահանջում: Ընդհանուր առմամբ՝ 4 մլն դրամ»,- ասել է հայցվորի ներկայացուցիչը:

Հարցին՝ ինչո՞ւ է Քոչարյանը դատի տվել նաեւ Հայաստանի Հանրապետությանը, նրա ներկայացուցիչը պատասխանեց, որ Նիկոլ Փաշինյանը որպես ՀՀ վարչապետ է հանդես եկել եւ իր ելույթը տեղադրված է եղել պաշտոնական կայքերում՝ վարչապետի կայքում. «Այսինքն այստեղ ոչ միայն մասնավոր անձի կողմից տարածված տեղեկություններ են, այլ նաեւ ՀՀ պաշտոնական էջերում են տեղադրվել: Մենք գտել ենք, որ այս դեպքում ոչ միայն վարչապետն է պատասխանատու, այլեւ ՀՀ-ն, որի անունից նա հանդես է գալիս: Այսինքն՝ անմեղության կանխավարկածը կարող է խախտել ՀՀ-ն կամ ՀՀ անունից գործող որեւէ անձ»:

Նշենք, որ սա արդեն Ռոբերտ Քոչարյանի 3-րդ հայցն է ընդդեմ վարչապետ Նիկոլ Փաշինյանի:

Մանրամասները՝ սկզբնաղբյուրում։

Related Posts

Բաքուն այսօր դատապարտեց Լեռնային Ղարաբաղի հայերի ինքնորոշման իրավունքը. Զատուլին

Բաքվում Ադրբեջանի ռազմական դատարանը հրապարակեց Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ղեկավարների դատավճիռները, որոնք գերի են վերցվել 2023 թվականին Լեռնային Ղարաբաղը գրավելու գործողության ժամանակ։ Լեռնային Ղարաբաղի նախկին նախագահներ Արկադի Ղուկասյանը և Բակո Սահակյանը…

Գորիսում նռնակի պայթյունի դեպքով գործ է հարուցվել. ՔԿ

Գորիսի համայնքապետ Առուշ Առուշանյանի վարորդի սպանության դեպքով քրեական վարույթ է նախաձեռնվել։ ՔԿ–ից NEWS.am–ին հայտնել են, որ դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ՝ Քրեական օրենսգրքի 155-րդ հոդվածի (սպանությունը) (2 դրվագ), 44-155-րդ…