Դատարանը հետ է վերադարձրել Հայկ Չոբանյանի հայցն ընդդեմ Հրանտ Բագրատյանի

Hayc

 Տավուշի մարզի ընդհանուր իրավասության դատարանը՝ դատավոր Արման Կուրեխյանի նախագահությամբ, ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Հայկ Չոբանյանի հայցն ընդդեմ նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանի հետ է վերադարձրել: Այս մասին NEWS.am-ը տեղեկանում է Դատական-տեղեկատվական համակարգից։

Հայցադիմումումը հետ ուղարկելու պատճառն հայցադիմումում առկա թերություններ են։

Նշենք, որ Հայկ Չոբանյանը դիմել էր դատարան՝ պահանջելով պատասխանատվության ենթարկել Տավուշի սահմանների վերանայման ու որոշ հողեր Ադրբեջանին հանձնելու մասին լուրեր տարածողներին:

Չոբանյանը պահանջում է հրապարակայնորեն ներողություն խնդրել, ինչպես նաեւ, որպես պատճառված վնասի փոխհատուցում՝ վճարել 1 դրամ:

Related Posts

Բաքուն այսօր դատապարտեց Լեռնային Ղարաբաղի հայերի ինքնորոշման իրավունքը. Զատուլին

Բաքվում Ադրբեջանի ռազմական դատարանը հրապարակեց Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ղեկավարների դատավճիռները, որոնք գերի են վերցվել 2023 թվականին Լեռնային Ղարաբաղը գրավելու գործողության ժամանակ։ Լեռնային Ղարաբաղի նախկին նախագահներ Արկադի Ղուկասյանը և Բակո Սահակյանը…

Գորիսում նռնակի պայթյունի դեպքով գործ է հարուցվել. ՔԿ

Գորիսի համայնքապետ Առուշ Առուշանյանի վարորդի սպանության դեպքով քրեական վարույթ է նախաձեռնվել։ ՔԿ–ից NEWS.am–ին հայտնել են, որ դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ՝ Քրեական օրենսգրքի 155-րդ հոդվածի (սպանությունը) (2 դրվագ), 44-155-րդ…