Իտալիայի վարչապետն Էրդողանին անվանել է «բռնապետ»

Brnapet

Անկարայում Իտալիայի դեսպան Մասսիմո Գայանին պարզաբանումների համար հրավիրվել է Թուրքիայի արտաքին գործերի նախարարություն: Պատճառն այն էր, որ Իտալիայի վարչապետ Մարիո Դրագին Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանին անվանել էր «բռնապետ», որի հետ պիտի համագործակցել։

Դա մեծ արձագանք է գտել Թուրքիայի քաղաքական վերնախավում, որի ներկայացուցիչները հանդես են եկել դատապարտող հայտարարություններով։

Իտալիայի վարչապետն Էրդողանին այդպիսի բնորոշում է տվել այն բանից հետո, երբ  Եվրահանձնաժողովի ղեկավար Ուրսուլա ֆոն դեր Լյայենին աթոռ չեն առաջարկել Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի և Եվրոպական խորհրդի ղեկավար Շառլ Միշելի կողքին: Ֆոն դեր Լյայենը ստիպված է եղել նստել Էրդողանի և Միշելի կողքին գտնվող բազմոցին։

Թուրքիայի բարձրաստիճան պաշտոնյաները  այս կապակցությամբ գրառում են արել Twitter-ում:

Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն գրել է. «Մենք խստորեն դատապարտում և մերժում ենք Իտալիայի վարչապետ Դրագիի անընդունելի, պոպուլիստական հայտարարություններն ու ընտրությունների արդյունքում իշխանության եկած մեր նախագահի մասին տգեղ ու չափ չճանաչող խոսքերը»:

Էրդողանի խոսնակ Իբրահիմ Քալըն էլ Իտալիայի կառավարության ղեկավարի  հայտարարությունը համարել է անհիմն: Նշել է, որ սպասում են, որ Դրագին անպայման սրբագրի իր խոսքերը:

Թեմայի վերաբերյալ հայտարարությամբ է հանդես եկել նաև Թուրքիայի իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության (AKP-ԱԶԿ) խոսնակ Օմեր Չելիքը:

«Մենք ափսոսանք ենք հայտնում այն հայտարարության համար, որը չի արտացոլում թուրք-իտալական հարաբերությունների խորությունը: Թուրքիան դիվանագիտության պետություն է: Բոլորին հարգալից վերաբերվելու ավանդույթ ունի: Իտալիայի վարչապետը դա պետք է իմանա: Դիկտատուրան և ֆաշիզմը մեր մշակույթին պատկանող հասկացություններ չեն: Մեզնից չեն դրանք դուրս եկել: Նրանք, ովքեր մոռացել են իրենց պատմությունը, թող ուրիշներին չփորձեն այն նկարագրել»,- ասել է Չելիքը:

 

ermenihaber.am

Related Posts

Բաքուն այսօր դատապարտեց Լեռնային Ղարաբաղի հայերի ինքնորոշման իրավունքը. Զատուլին

Բաքվում Ադրբեջանի ռազմական դատարանը հրապարակեց Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ղեկավարների դատավճիռները, որոնք գերի են վերցվել 2023 թվականին Լեռնային Ղարաբաղը գրավելու գործողության ժամանակ։ Լեռնային Ղարաբաղի նախկին նախագահներ Արկադի Ղուկասյանը և Բակո Սահակյանը…

Գորիսում նռնակի պայթյունի դեպքով գործ է հարուցվել. ՔԿ

Գորիսի համայնքապետ Առուշ Առուշանյանի վարորդի սպանության դեպքով քրեական վարույթ է նախաձեռնվել։ ՔԿ–ից NEWS.am–ին հայտնել են, որ դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ՝ Քրեական օրենսգրքի 155-րդ հոդվածի (սպանությունը) (2 դրվագ), 44-155-րդ…