Ադրբեջանում ջիհադականները խոշտանգել են հայ գերիներին. ցեղասպանության սպառնալիքը շարունակվում է. The Stream

xoshtangumner

 Լիբանանահայ  քույրեր ՝ Մարալ և Անի Նաջարյանները, անցյալ տարվա օգոստոսին Բեյրութում տեղի ունեցած պայթյուններից հետո Լիբանանից տեղափոխվում են  Արցախի հայկական Հանրապետություն՝ խաղաղ կյանքի հույսով, բայց փոխարենը հայտնվում են պատերազմի մեջ. The Stream պարբերականում գրում է լրագրող Ուզայ Բուլութը: Նրանց՝ Արցախ տեղափոխվելուց օրեր անց Թուրքիայի լիակատար աջակցությամբ և սիրիացի վարձկանների ներգրավվածությամբ Ադրբեջանը լայնածավալ ռազմական գործողություններ է սկսել Արցախի դեմ: Եռակողմ հայտարարության ստորագրումից հետո Մարալը որոշում է իր իրերը տեղափոխել Արցախից, սակայն, ճանապարհին գերեվարվում է ադրբեջանցի զինվորականների կողմից: Ադրբեջանում չորս ամիս անօրինական պահվելուց հետո Մարալն ազատ արձակվեց մարտի 10-ին: «44 օր շարունակ Ադրբեջանը հրետակոծել է բնակելի տներ, հիվանդանոցներ, եկեղեցիներ և քաղաքացիական այլ ենթակառուցվածքներ»,- գրել է հեղինակը: Տասնյակ հազարավոր հայեր բռնի տեղահան են արվել իրենց պատմական հայրենիքից: Ադրբեջանի զինված ուժերը շարունակել են հայերին թիրախավորել նույնիսկ նոյեմբերի հայտարարությունից հետո՝ հրապարակելով հայերի դեմ իրենց իրականացրած ոճրագործությունների՝ գլխատումների և անդամահատումների տեսագրությունները: Պարբերականը պատմում է Ադրբեջանի իրականացրած պատերազմական մյուս հանցագործությունների ու նրանց զոհերի մասին: Արցախում հայ քրիստոնյաների դեմ բռնություն իրականացնելուց հետո էլ Ադրբեջանը դեռևս շարունակում է պահել հայ ռազմագերիներին, որոնց ազատ արձակելու կոչերով հանդես են եկել ամերիկացի կոնգրեսականներ:

© factor.am

Related Posts

Բաքուն այսօր դատապարտեց Լեռնային Ղարաբաղի հայերի ինքնորոշման իրավունքը. Զատուլին

Բաքվում Ադրբեջանի ռազմական դատարանը հրապարակեց Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ղեկավարների դատավճիռները, որոնք գերի են վերցվել 2023 թվականին Լեռնային Ղարաբաղը գրավելու գործողության ժամանակ։ Լեռնային Ղարաբաղի նախկին նախագահներ Արկադի Ղուկասյանը և Բակո Սահակյանը…

Գորիսում նռնակի պայթյունի դեպքով գործ է հարուցվել. ՔԿ

Գորիսի համայնքապետ Առուշ Առուշանյանի վարորդի սպանության դեպքով քրեական վարույթ է նախաձեռնվել։ ՔԿ–ից NEWS.am–ին հայտնել են, որ դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ՝ Քրեական օրենսգրքի 155-րդ հոդվածի (սպանությունը) (2 դրվագ), 44-155-րդ…