ԲՐԱԶԻԼԻԱՆ ԿԱՌՈՒՑՈՒՄ Է ՔՐԻՍՏՈՍԻ ՆՈՐ ՀՍԿԱ ԱՐՁԱՆԸ

nor ardzan

 Հիսուս Քրիստոսի հսկա նոր արձանը, որը կառուցվում է Բրազիլիայի Դաշնային Հանրապետության հարավում, նույնիսկ ավելի բարձր կլինի, քան խորհրդանշական Քրիստոս Քավիչը, որը նայում է Ռիո դե Ժանեյրոյին:

Գրել է ֆրանսիական «Ֆրանս 24» լրատվամիջոցը։

Ռիո Գրանդե դու Սուլ նահանգի Էնկանտադո քաղաքում կառուցվող արձանին այս շաբաթ ավելացվել են գլուխն ու ձգված ձեռքերը: Հուշարձանը նախատեսվում է ավարտել այս տարվա վերջին՝ համաձայն Քրիստոսի ընկերների ասոցիացիայի, որը համակարգում է աշխատանքը:

Արձանը, որի անունը Քրիստոս Պաշտպան է, կունենա 43 մետր (140 ոտնաչափ) բարձրություն, ներառյալ դրա պատվանդանը։ Ձեռքից ձեռքը երկարությունը կլինի 36 մետր, իսկ վերևի հատվածում կլինի ներքին վերելակ ու դիտարան։ Քրիստոս Քավիչի բարձրությունը 38 մետր է, ներառյալ պատվանդանը, իսկ ձեռքից ձեռք տարածությունը՝ 28 մետր: Այս հոկտեմբերի 12-ին նշելու է իր ծննդյան 90-ամյակը:

Քանդակագործներ հայր ու որդի Ժենեզիու և Մարկուս Մոուրաներն են վերահսկում  աշխատանքը։ «Քրիստոսի բարեկամների ասոցիացիա» կազմակերպության՝ ծրագրի բյուջեն, որը կազմում է 2 միլիոն ռեալ (350 հազար դոլար), ամբողջությամբ ֆինանսավորվում է նվիրատվությունների միջոցով։ Խումբը շարունակում է միջոցներ հայթայթել: Նրա կայքում ներկայացված է նույնիսկ մեքենայի խաղարկություն:

 

hraparak.am

Related Posts

Բաքուն այսօր դատապարտեց Լեռնային Ղարաբաղի հայերի ինքնորոշման իրավունքը. Զատուլին

Բաքվում Ադրբեջանի ռազմական դատարանը հրապարակեց Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ղեկավարների դատավճիռները, որոնք գերի են վերցվել 2023 թվականին Լեռնային Ղարաբաղը գրավելու գործողության ժամանակ։ Լեռնային Ղարաբաղի նախկին նախագահներ Արկադի Ղուկասյանը և Բակո Սահակյանը…

Գորիսում նռնակի պայթյունի դեպքով գործ է հարուցվել. ՔԿ

Գորիսի համայնքապետ Առուշ Առուշանյանի վարորդի սպանության դեպքով քրեական վարույթ է նախաձեռնվել։ ՔԿ–ից NEWS.am–ին հայտնել են, որ դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ՝ Քրեական օրենսգրքի 155-րդ հոդվածի (սպանությունը) (2 դրվագ), 44-155-րդ…