Կանադան չեղարկում է Թուրքիա սպառազինության մատակարարման արտոնագրերը

Canada vs  turkey

 Ապրիլի 12֊ին Կանադայի արտաքին գործերի նախարարությունը հայտարարություն է տարածել արտահանման վերահսկման խիստ ռեժիմի համաձայն ռազմական ապրանքների և տեխնոլոգիաների Թուրքիա արտահանման արտոնագրերը չեղարկելու մասին։ Պատճառը Թուրքիային տրամադրված կանադական տեխնոլոգիաների՝ նախորդ տարվա աշնանն Արցախում պատերազմի ընթացքում [Ադրբեջանի կողմից-Ռազմ․ինֆո] կիրառվելու ապացույցներն են։

Ըատ Կանադայի արտաքին քաղաքական գերատեսչության՝ Թուրքիա արտահանված սպառազինության օգտագործումը չէր համապատասխանում Կանադայի արտաքին քաղաքականությանը, և ոչ էլ Թուրքիայի կողմից տրված վերջնական օգտագործման երաշխիքներին։

Հիշեցնենք, որ Արցախյան պատերազմի ընթացքում՝ հոկտեմբերի 6-ին, Կանադայի Կառավարությունը դադարեցրել էր Թուրքիային անօդաչու թռչող սարքերի տեխնոլոգիաների մատակարարումը, քանի դեռ հետաքննելու էր դրանց՝ հակամարտության ընթացքում Ադրբեջանի կողմից օգտագործվելու փաստը: Հետագայում պարզվել էր, որ Թուրքիան Կանադային վստահեցրել էր, թե կանադական արտադրության օպտիկական համակարգերով* ԱԹՍ-ներն օգտագործվելու են Սիրիայի հյուսիսում քաղաքացիականների պաշտպանության համար։

*Մասնավորապես խոսքը կանադական արտադրության WESCAM CMX-15D օպտիկական համակարգերի մասին է, որոնք տեղադրվել էին թուրքական Bayraktar TB2 հարվածային ԱԹՍ-ների վրա։ Դրանց շնորհիվ Bayraktar TB2 ԱԹՍ-ներն ստանում են շատ խորը ու լավ պատկերներ: Արցախյան պատերազմի օրերին Ադրբեջանի ՊՆ-ի հրապարակած մարտական գործողություններից տեսանյութերում մեծամասամբ օգտագործված էին հենց այս համակարգերի տեսագրությունները: Թուրքական ԱԹՍ խոցելուց հետո հայկական կողմի ցուցադրած կադրերում ևս երևաց կանադական այդ համակարգը, ինչը փաստացի ապացույց էր նրա, որ դրանցով օժտված թուրքական ԱԹՍ-ները կիրառվում են Արցախում։

 

razm.info

Related Posts

Ամենայն հայոց կաթողիկոսը չի եկել նոր խորհրդարանի նիստին․ նրան չեն հրավիրել

2026 թվականի հունիսի 7-ի խորհրդարանական ընտրությունների արդյունքներով ձևավորված Հայաստանի նոր ընտրված Ազգային ժողովի առաջին նիստը, որը սկսվել է օգոստոսի 2-ին, անցնում է առանց Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ի մասնակցության։ Հիշեցնենք,…

«Որտե՞ղ է Հայոց հայրապետը».Նարեկ Կարապետյանի հարցը՝ նախագահին

ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանի ելույթից հետո «Ուժեղ Հայաստան» խմբակցության ղեկավար Նարեկ Կարապետյանը դահլիճից հարց ուղղեց նախագահին՝ «Որտե՞ղ է Հայոց հայրապետը»։ Նրան հետևեցին խմբակցության մյուս պատգամավորները՝ նույն հարցը հնչեցնելով։ ԱԺ առաջին…