Ողբերգական դեպք քաղաքապետարանի ՀՈԱԿ-ում. քաղաքացու գլուխը մնացել է մամլիչի տակ. նա մահացել է

djbaxt patahar

 Երևանի քաղաքապետարանի «Կանաչապատում և շրջակա միջավայի պահպանություն» համայնքային ոչ առևտրային կազմակերպությունում տեղի ունեցած ողբերգական դեպքի գործով նախաքննությունն ավարտվել է եւ այն ուղարկվել դատարան:

Նորիկ Ներսեսյանը աշխատել է Երևանի քաղաքապետարանի «Կանաչապատում և շրջակա միջավայի պահպանություն» համայնքային ոչ առևտրային կազմակերպությունում, որպես վարորդ եւ իրեն ամրակցված «ГАЗон NEXT» մակնիշի, 653 ԼՍ 01 հաշվառման համարանիշի ավտոմեքենայով 2020 թվականն մայիսի 21-ին Երևան քաղաքի Նոր Նորք վարչական շրջանի տարբեր հատվածներում իրականացրել է հնձված և կուտակված խոտերի բեռնափոխադրում, որի ընթացքում հիշյալ կազմակերպության աշխատակիցներ Հովիկ Հախվերդյանը, Գարուն Պետրոսյանը և Խաչիկ Առաքելյանը իրականացրել են խոտը ավտոմեքենա բեռնելու աշխատանքներ:

Արդյունքում, ժամը 15:30-ի սահմաններում վերոհիշյալ անձինք հնձված և կուտակված խոտերը տեղափոխելու նպատակով գտնվել են՝ Երևան քաղաքի Միկոյան 1 հասցեի շենքի դիմացի հատվածում, որտեղ Հովիկ Հախվերդյանը, արդեն իսկ բեռնված խոտը հավասարաչափ տեղաբաշխելու նպատակով գտնվել է նշված ավտոմեքենայի բեռնախցիկում: Նույն ժամանակ, Նորիկ Ներսեսյանը, ցանկացել է ավտոմեքենայում բեռնված խոտը խտացնել, ինչի մասին հայտնել է Հ. Հախվերդյանին և կարգադրել դուրս գալ բեռնախցիկից, սակայն առանց ստուգելու բեռնախցիկը և համոզված լինելու, որ Հ.Հախվերդյանը դուրս է եկել բեռնախցիկից, աշխատացրել է բեռը խտացնելու համար նախատեսված յուղաճնշիչ սարքի միջոցով աշխատող մամլիչ սարքը, որի ժամանակ Հ.Հախվերդյանի գլուխը մնացել նշված՝ բեռը խտացնելու համար նախատեսված մամլիչ սարքի և բեռնախցիկի կողային մետաղական պատի միջնամասի հատվածում, որի հետևանքով նա վերջինիս անփութորեն պատճառել է «Գլխի մասնակի տրավմատիկ անդամահատում» ձևով կյանքի հետ անհամատեղելի մարմնական վնասվածք և Հ.Հախվերդյանը ստացած վնասվածքներից մահացել է:

Նորիկ Ներսեսյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 109-րդ մասին առաջին մասի հտկանիշներով . անզգուշությամբ մահ պատճառելը պատժվում է ազատազրկմամբ` առավելագույնը երեք տարի ժամկետով:

 

armlur.am

Related Posts

Բաքուն այսօր դատապարտեց Լեռնային Ղարաբաղի հայերի ինքնորոշման իրավունքը. Զատուլին

Բաքվում Ադրբեջանի ռազմական դատարանը հրապարակեց Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ղեկավարների դատավճիռները, որոնք գերի են վերցվել 2023 թվականին Լեռնային Ղարաբաղը գրավելու գործողության ժամանակ։ Լեռնային Ղարաբաղի նախկին նախագահներ Արկադի Ղուկասյանը և Բակո Սահակյանը…

Գորիսում նռնակի պայթյունի դեպքով գործ է հարուցվել. ՔԿ

Գորիսի համայնքապետ Առուշ Առուշանյանի վարորդի սպանության դեպքով քրեական վարույթ է նախաձեռնվել։ ՔԿ–ից NEWS.am–ին հայտնել են, որ դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ՝ Քրեական օրենսգրքի 155-րդ հոդվածի (սպանությունը) (2 դրվագ), 44-155-րդ…