600 հազար դրամը ստանալու պահին ստորաբաժանման բաժանմունքի պետը բռնվել ու բերման է ենթարկվել ոստիկանություն

dzerbakalvel e

 Ոստիկանության Ջերմուկի բաժնում ստացված օպերատիվ տեղեկությունների հիման վրա ձեռնարկված միջոցառումների արդյունքում ապրիլի 13-ին ՔՈԳՎ կոռուպցիոն և տնտեսական հանցագործությունների դեմ պայքարի վարչությունում հաղորդում է ստացվել, ըստ որի՝ մի քաղաքացու զինապարտության տարկետումը դեռևս 2016 թվականին լրացած լինելու պայմաններում լրացուցիչ բժշկական հանձնաժողովային հետազոտումներ չանցկացնելու, այդ կապակցությամբ զինվորական գրքույկում համապատասխան նշումներ անելու, զինվորական գրքույկը կնիքելու և զինապարտության հարցը վերջնականապես լուծելու համար ՀՀ ՊՆ զորակոչային և զորահավաքային համալրման ծառայության Վայոց ձորի մարզի տարածքային ստորաբաժանման բաժանմունքի պետը զինվորական կոմիսարիատի շենքում քաղաքացուց, որպես կաշառք, պահանջել էր 600 հազար դրամ, որը պետք է փոխանցվեր ապրիլի 13-ին կամ 14-ին:

Կոռուպցիոն և տնտեսական հանցագործությունների դեմ պայքարի ու Վայոց ձորի մարզային վարչությունների ծառայողների համատեղ իրականացրած օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում ապրիլի 14-ին հիշյալ ստորաբաժանման բաժանմունքի պետը 600 հազար դրամը ստանալու պահին բռնվել ու բերման է ենթարկվել ոստիկանության Եղեգնաձորի բաժին: Խուզարկությամբ նրա մեքենայի պահախցից հայտնաբերվել է 600 հազար դրամը։ Հարուցվել է քրեական գործ։ Բերման ենթարկվածը, որ կոչումով մայոր է, ձերբակալվել է։

 

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Related Posts

Բաքուն այսօր դատապարտեց Լեռնային Ղարաբաղի հայերի ինքնորոշման իրավունքը. Զատուլին

Բաքվում Ադրբեջանի ռազմական դատարանը հրապարակեց Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ղեկավարների դատավճիռները, որոնք գերի են վերցվել 2023 թվականին Լեռնային Ղարաբաղը գրավելու գործողության ժամանակ։ Լեռնային Ղարաբաղի նախկին նախագահներ Արկադի Ղուկասյանը և Բակո Սահակյանը…

Գորիսում նռնակի պայթյունի դեպքով գործ է հարուցվել. ՔԿ

Գորիսի համայնքապետ Առուշ Առուշանյանի վարորդի սպանության դեպքով քրեական վարույթ է նախաձեռնվել։ ՔԿ–ից NEWS.am–ին հայտնել են, որ դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ՝ Քրեական օրենսգրքի 155-րդ հոդվածի (սպանությունը) (2 դրվագ), 44-155-րդ…