Զոհրաբյանը պահանջում է տալ Լելե Թեփեի օպերացիան կազմակերպած գեներալի անունը

Naira

«Բարգավաճ Հայաստան» խմբակցության անդամ Նաիրա Զոհրաբյանը պահանջում է տալ Լելե Թեփեի օպերացիան կազմակերպած գեներալի անունը:

Թող տան այն անբարո գեներալի անունը, ով կազմակերպել էր Լելե Թեփեի PR շոուն ընդամենը մի ստատուս գրելու համար: Քանի հարյուր երեխա զոհվեց: Ուրեմն՝ այդ գեներալը հիմա պետք է կալանավորվի և ենթարկվի քրեական պատասխանտվության: Այս մասին ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց պատգամավորմ ու հավելեց, որ ըստ իր ունեցած տեղեկությունների՝ այդ օպերացիան Մովսես Հակոբյանը չի համակարգել: Բայց պատգամավորը մեկ այլ գեներալի անմեղության կանխավարկածն էլ չխախտեց:

Անդրադառնալով երեկ ԱԺ-ում կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ հնչեցրած Նիկոլ Փաշինյանի ելույթին Զոհրաբյանն ասաց, որ 

 Փաշինյանը արդեն  մեկնարկել է նախընտրական քարոզարշավը: 

«Փորձեց ստերով, մանիպուլյացիաներով քողարկել բոլոր հարցերը, որոնք քարոզարշավի ժամանակ տալու էին իրեն: Իրեն թվաց՝ կանխեց այդ հարցերը: Բայց երեկվա հայտարարություններով իրեն դրեց հերթական փակուղու մեջ», — նշեց պատգամավորը:

Զոհրաբյանը հարց բարձրացրեց՝ եթե ըստ Փաշինյանի, Օնիկ Գասպարյանը ստել է և ԱԽ նիստում նշված հայտարարությունը չի արել, ապա ինչո՞ւ Գասպարյանը պատասխանտվության չենթարկվեց կեղծ հայտարարության համար:

«Եթե երկրի գլխավոր գերագույն հրամանատարն ընդունում է, որ ինքն իմացել է՝ 44 օր մեր գեներալները վախկոտ, դասալիք են, ապա ինքը կիսում է վախկոտության, դասալքության և դավաճանության ողջ պատասխանատվությունը, որովհետև պատերազմի ժամանակ երկրի գերագույն գլխավոր հրամանատարն ինքն է եղել», — ասաց Զոհրաբյանը:

Related Posts

Գագիկ Խաչատրյանի ձերբակալությունը ևս մեկ անգամ լուրջ հարցեր է առաջացնում

ՄԱՐԻԱՄ ԽՈՒԴՈՅԱՆԻ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԱՆԿՅՈՒՆԸ․ ՔԱՂԱՔԱԿԱՆ ԴԻՐՔՈՐՈՇՈՒՄՆԵՐ և ՀԵՂԻՆԱԿԱՅԻՆ ՀՈԴՎԱԾՆԵՐ։ Հետևեք հաջորդիվ՝ անկախ և հայամետ դիտարկումների համար։ Հեղինակ՝ Մարիամ Խուդոյան       Գագիկ Խաչատրյանի ձերբակալությունը ևս մեկ անգամ լուրջ հարցեր…

Ընդդիմադիր պատգամավորը փաստացի ստիպեց իշխող կուսակցության պատգամավորներին հարգել զոհված զինվորների հիշատակը

«Ուժեղ Հայաստան» ընդդիմադիր դաշինքի պատգամավոր Էդգար Ղազարյանը օգոստոսի 2-ին Ազգային ժողովի առաջին նիստում փաստացի ստիպեց իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության պատգամավորներին հարգել Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի զոհված պաշտպանների հիշատակը՝ հենց խորհրդարանի…