Երևանի ոստիկանությունը իրականացրել է հատուկ օպերացիա. բերման են ենթարկվել 50-ից ավել քրեական հեղինակություններ, որոնց թվում են՝ «Կացին»-ը, «Կաղինը»-ը, «Պնդուկ»-ը, «Քյարթու»-ն, «Թզբեխ»-ը, «Դուշեշ»-ը, «Իքիբիր»-ը.

50ic avel

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝  այսօր՝ ապրիլի 19-ին, ոստիկանության Երևան քաղաքի վարչության քրեական հետախուզության բաժնի և ոստիկանության Նոր Նորքի բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի ծառայողները Երևանում իրականացրել են «Քրեական պատմություններով ապագա չես ունենա» օպերացիան:  Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, մայրաքաղաքի տարբեր վարչական շրջաններից ոստիկանության Երևան քաղաքի վարչություն են բերման ենթարկվել քրեական ենթամշակույթին հարող  50-ից ավել քրեական հեղինակություններ: Մեծ մասն ունեն մականուններ, այդ թվում՝  «Կացին», «Կաղին», «Պնդուկ», «Քյարթու», «Թզբեխ», «Դուշեշ», «Իքիբիր» և այլն:  Ոստիկանության Նոր Նորքի բաժին են բերման ենթարկվել նաև մեծ թվով քրեական հեղինակություններ:  SHAMSHYAN.com-ը փորձում է  ոստիկանության հասարակայնության հետ կապի և լրատվության վարչությունից  ճշտել դեպքի հանգամանքները: 

 shamshyan.com 

Related Posts

Գագիկ Խաչատրյանի ձերբակալությունը ևս մեկ անգամ լուրջ հարցեր է առաջացնում

ՄԱՐԻԱՄ ԽՈՒԴՈՅԱՆԻ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԱՆԿՅՈՒՆԸ․ ՔԱՂԱՔԱԿԱՆ ԴԻՐՔՈՐՈՇՈՒՄՆԵՐ և ՀԵՂԻՆԱԿԱՅԻՆ ՀՈԴՎԱԾՆԵՐ։ Հետևեք հաջորդիվ՝ անկախ և հայամետ դիտարկումների համար։ Հեղինակ՝ Մարիամ Խուդոյան       Գագիկ Խաչատրյանի ձերբակալությունը ևս մեկ անգամ լուրջ հարցեր…

Ամենայն հայոց կաթողիկոսը չի եկել նոր խորհրդարանի նիստին․ նրան չեն հրավիրել

2026 թվականի հունիսի 7-ի խորհրդարանական ընտրությունների արդյունքներով ձևավորված Հայաստանի նոր ընտրված Ազգային ժողովի առաջին նիստը, որը սկսվել է օգոստոսի 2-ին, անցնում է առանց Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ի մասնակցության։ Հիշեցնենք,…