Ագարակում սադրանքների մասնակիցներին ու վարչապետին հայհոյողներին բերել է Մեղրիի ՀՀԿ-ական քաղաքապետը. Civic

syuniqum

 Այսօր առավոտից մոտ 40-50 տղամարդիկ հայհոյանքներով խոչընդոտում են վարչապետ Նիկոլ Փաշինյանի այցը Սյունիքի մարզի Ագարակ քաղաք՝ վարչապետի հասցեին սեռական բնույթի հայհոյանքներ տալով ու «Նիկոլ դավաճան» գոռալով։ Սակայն որևէ մեկը չի ձերբակալվում ոստիկանների կողմից։ Սա, չնայած այն հանգամանքին, որ անգամ բախումներ հրահրվեցին, ու մասնակիցներից մեկը բարձրացավ վարչապետին ուղեկցող անվտանգության ծառայության ավտոմեքենայի վրա։  

Խումբը գոռգոռոցներով կրկնկակոխ հետևում է վարչապետին ու փորձում փակել նրա ճանապարհը, խոչընդոտել բնակիչների հետ վարչապետի հանդիպումը։ Civic.am-ի տեղեկություններով՝ սադրանքների կամակերպիչը Մեղրիի քաղաքապետ, նախկին ՀՀԿ-ական, այժմ Վահե Հակոբյանի «Վերածնվող Հայաստան» կուսակցության անդամ Մխիթար Զաքարյանն է։ Հենց նա է իր խմբին բերել վարչապետի դեմ, թեև փորձում է ներկայանալ որպես հանդարտեցնող։ Ավելին՝ սադրանքի ակտիվ մասնակից է քաղաքապետի եղբայր Մհեր Զաքարյանը, որը սադրանքների մասնակից է դարձրել Ագարակի իր «ՄԼ» հյուրանոցի աշխատակիցներին, անգամ՝ մատուցողուհուն Արմինե անունով։ Վերջինս տեսախցիկների առաջ ելույթներ էր ունենում՝ վիրավորելով Փաշինյանին։ Մասնակիցների մեջ կան մարդիկ, որոնք օրենքի հետ խնդիրներ ունեն։ Օրինակի՝ մեղրեցի Արթուր Պողոսյանը, որի եղբայրը խնդիրներ ունի օրենքի հետ և այլն։ 

Օրենքի հետ խնդիր ունի նաև հենց Մեղրի համայնքի ղեկավար Մխիթար Զաքարյանը, որին մեղադրանք է առաջադրվել է ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 2-րդ մասով (Պաշտոնեական լիազորությունները չարաշահելը)։ Նրան սպառնում է 2-6 տարվա ազատազրկում։ 

Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում:

Related Posts

Գագիկ Խաչատրյանի ձերբակալությունը ևս մեկ անգամ լուրջ հարցեր է առաջացնում

ՄԱՐԻԱՄ ԽՈՒԴՈՅԱՆԻ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԱՆԿՅՈՒՆԸ․ ՔԱՂԱՔԱԿԱՆ ԴԻՐՔՈՐՈՇՈՒՄՆԵՐ և ՀԵՂԻՆԱԿԱՅԻՆ ՀՈԴՎԱԾՆԵՐ։ Հետևեք հաջորդիվ՝ անկախ և հայամետ դիտարկումների համար։ Հեղինակ՝ Մարիամ Խուդոյան       Գագիկ Խաչատրյանի ձերբակալությունը ևս մեկ անգամ լուրջ հարցեր…

Ընդդիմադիր պատգամավորը փաստացի ստիպեց իշխող կուսակցության պատգամավորներին հարգել զոհված զինվորների հիշատակը

«Ուժեղ Հայաստան» ընդդիմադիր դաշինքի պատգամավոր Էդգար Ղազարյանը օգոստոսի 2-ին Ազգային ժողովի առաջին նիստում փաստացի ստիպեց իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության պատգամավորներին հարգել Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի զոհված պաշտպանների հիշատակը՝ հենց խորհրդարանի…