Ուկրաինայում Հայոց ցեղասպանության 106-րդ տարելիցի միջոցառումների մեկնարկը տրված է

Vahanakner

Հայոց ցեղասպանության 106-րդ տարելիցի միջոցառումների մեկնարկն Ուկրաինայում արդեն տրված է: «Արմենպրես»-ի հաղորդմամբ,  Analitikaua-ն տեղեկացնում է, որ միջոցառումներն սկսվել են տեղեկատվական աշվավով: Մասնավորապես, Ուկրաինայի խոշոր քաղաքների մի շարք փողոցներում տեղադրվել են Հայոց ցեղասպանության մասին պատմող տեղեկատվական վահանակներ, ցուցապաստառներ: 

Միջոցառումների շրջանակում Ուկրաինայում ապրիլի 24-ին կանցկացվի առցանց դասախոսություն՝  «Հայոց ցեղասպանություն. Հանցագործություն մարդկության ու քաղաքակրության դեմ» խորագրով: Դասախոսությունն անցկացնելու է պատմական գիտությունների թեկնածու, Ուկրաինայի հայերի միության պատմամշակութային ժառանգության հանձնաժողովի նախագահ Դավիթ Դավթյանը:

Միջոցառումների շրջանակում Ուկրաինայի հայաշատ տարբեր քաղաքներում նախատեսված են նաև կլոր-սեղան քննարկումներ, թեմատիկ ցուցահանդեսներ, հիշատակի երեկոներ, ֆլեշ-մոբեր, երթեր, ծառատունկ, Հայոց ցեղասպանության մասին պատմող փաստագրական ֆիլմերի ցուցադրություն: Համավարակով պայմանավորված` միջոցառումներն անցկացվելու են անվտանգության կանոնների խիստ պահպանմամբ:

Related Posts

«Փինք Արմենիա» կազմակերպության իրավաբանը խոսել է Հայաստանում ԼԳԲՏՔ անձանց հանդեպ վատ վերաբերմունքի մասին

«Փինք Արմենիա» իրավապաշտպան հասարակական կազմակերպության իրավաբան և անդամ Նիկոլայ Հովհաննիսյանը լրատվամիջոցների հետ զրույցում հայտարարել է, որ վերջին տարիներին Հայաստանում շարունակվում են ԼԳԲՏՔ անձանց նկատմամբ հետապնդման, սպառնալիքների և բռնության դեպքերը, որոնց…

Էլեկտրաէներգիայի անջատումներ՝ Երևանի ու մարզերի մի շարք հասցեներում

«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ մարտի 24-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը` Երևան քաղաքի՝ 10։00-16:00 Ավան՝ Քուչակ թաղամաս մասնակի և հարակից ոչ…

Other Story