ՔԿ-ն անդրադարձել է Մեղրիի քաղաքապետին ձերբակալելու մասին լուրին

Meghrii qaxaqapet

 Մեղրիի համայնքապետ Մխիթար Զաքարյանը հրավիրվել է  ՀՀ քննչական կոմիտե ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ ապրիլի 21-ին Սյունիքի մարզ կատարած այցի ընթացքում տեղի ունեցած միջադեպերի առթիվ հարուցված քրեական գործի շրջանակում:

«Արմենպրես»-ի հետ զրույցում՝ այս մասին ասացին ՀՀ քննչական կոմիտեի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից:

«Երեկ Սյունիքի մարզում տեղի ունեցած դեպքերի առթիվ ՀՀ քննչական կոմիտեն քրեական գործ է հարուցել 258-րդ հոդվածի 1-ին, 3-րդ մասերով (Խուլիգանությունը) և 316-րդ հոդվածի 1-ին մասով (Իշխանության ներկայացուցչի նկատմամբ բնություն գործադրելը): Բերման ենթարկված անձինք հենց այդ գործի շրջանակներում են այստեղ»,- նշեցին ՀՀ ՔԿ-ից:

Մեղրիի համայնքապետ Մխիթար Զաքարյանի ձերբակալվելու լուրերի վերաբերյալ ՔԿ-ից ոչ հերքեցին, ոչ էլ հաստատեցին լուրը:

Related Posts

Ամենայն հայոց կաթողիկոսը չի եկել նոր խորհրդարանի նիստին․ նրան չեն հրավիրել

2026 թվականի հունիսի 7-ի խորհրդարանական ընտրությունների արդյունքներով ձևավորված Հայաստանի նոր ընտրված Ազգային ժողովի առաջին նիստը, որը սկսվել է օգոստոսի 2-ին, անցնում է առանց Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ի մասնակցության։ Հիշեցնենք,…

«Որտե՞ղ է Հայոց հայրապետը».Նարեկ Կարապետյանի հարցը՝ նախագահին

ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանի ելույթից հետո «Ուժեղ Հայաստան» խմբակցության ղեկավար Նարեկ Կարապետյանը դահլիճից հարց ուղղեց նախագահին՝ «Որտե՞ղ է Հայոց հայրապետը»։ Նրան հետևեցին խմբակցության մյուս պատգամավորները՝ նույն հարցը հնչեցնելով։ ԱԺ առաջին…