Ջեն Փսաքին պատասխանել է Ցեղասպանության մասին հարցին

Amerika

 Ապրիլի 21-ին Սպիտակ տան ամենօրյա մամլո ասուլիսին ԱՄՆ նախագահի մամլո խոսնակ Ջեն Փսաքին պատասխանել է Հայոց ցեղասպանության տարելիցի վերաբերյալ հնչած հարցին

Լրագրողը հիշատակել է, որ գալիք շաբաթ օրը Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի օրն է, որի առիթով ամերիկացի օրենսդիրները երկու կուսակցություններից նամակ են հղել նախագահին` խնդրելով կատարել իր նախընտրական խոստումը Հայոց ցեղասպանույունը ճանաչելու վերաբերյալ: Արդյո՞ք նախագահը պատրաստվում է կատարել իր խոստումը մինչև այդ օրը, հնչած հարցին ԱՄՆ նախագահի խոսնակը պատասխանել է.

՛՛Ես ակնկալում եմ, որ շաբաթ օրը մենք ավելին կունենանք ասելու Հիշատակի օրվա մասին՛՛:

Հիշեցնենք, որ ամեն տարի ապրիլի 24-ին կամ դրա նախօրեին Սպիտակ տունը հանդես է գալիս հայտարարությամբ հայ զոհերի Հիշատակի օրվա կապակցությամբ: Առ այսօր Սպիտակ տունը խուսափել է կիրառել ՛՛ցեղասպանություն՛՛ եզրույթը իր հայտարարության տեքստում՝ փոխարենը օգտագործելով ՛՛Մեծ Եղեռն՛՛, ՛՛աղետ՛՛, ՛՛ողբերգություն՛՛ բառերը:

Հիշեցնենք նաև, որ ԱՄՆ-ի պետքարտուղար Էնթոնի Բլինքենը իր պաշտոնում նշանակվելու ժամանակ հայտարարել էր, որ Բայդենի վարչակազմը կխորհրդակցի ԱՄՆ Կոնգրեսի հետ այս հարցի շուրջ: ԱՄՆ Կոնգրեսի երկու պալատները դեռևս 2019 թ-ին ընդունել են Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձևեր:

Ամերիկայի Ձայն

Related Posts

Բաքուն այսօր դատապարտեց Լեռնային Ղարաբաղի հայերի ինքնորոշման իրավունքը. Զատուլին

Բաքվում Ադրբեջանի ռազմական դատարանը հրապարակեց Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ղեկավարների դատավճիռները, որոնք գերի են վերցվել 2023 թվականին Լեռնային Ղարաբաղը գրավելու գործողության ժամանակ։ Լեռնային Ղարաբաղի նախկին նախագահներ Արկադի Ղուկասյանը և Բակո Սահակյանը…

Գորիսում նռնակի պայթյունի դեպքով գործ է հարուցվել. ՔԿ

Գորիսի համայնքապետ Առուշ Առուշանյանի վարորդի սպանության դեպքով քրեական վարույթ է նախաձեռնվել։ ՔԿ–ից NEWS.am–ին հայտնել են, որ դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ՝ Քրեական օրենսգրքի 155-րդ հոդվածի (սպանությունը) (2 դրվագ), 44-155-րդ…