Սյունիքի համար բոլորս էլ մտահոգ ենք, դրա համար էլ ես իմ զորքը մինչեւ հիմա չեմ հանում այնտեղից. Սասուն Միքայելյան

Sasun

 Այս ամենից խուսափելու համար մենք պիտի լինենք հզոր, համախմբված, ունենանք հզոր, նորմալ պետություն՝ հզոր բանակով։ Այս մասին քիչ առաջ Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում լրագրողների հետ զրույցում ասաց «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր, ԵԿՄ նախագահ Սասուն Միքայելյանը։

«Ես որպես պատերազմ անցած մարդ հստակ ասում եմ՝ մենք ունենք դարավոր թշնամի՝ թուրքը, մենք միշտ պիտի զգույշ լինենք՝ փայտը ձեռքներիս։ Ի՞նչ դասեր պիտի քաղաքենք։ Ցավոք մենք պատմությունից չկարողացանք դասեր քաղել։ Մենք կարողացանք 600 տարի հետո Վազգեն Սարգսյանի համախմբման շնորհիվ հաղթանակ տանել։ Եթե Վազգեն Սարգսյանը չկարողանար դա անել, հնարավոր է մենք էլի ցեղասպանվեինք։ Էս երկրի հետ կապված ցանկացած հարց ինձ մտահոգում է, դրա համար էլ ԵԿՄ-ն մինչեւ հիմա Սյունիքում է։ Սյունիքի դեպքերը ինչ-որ ձեռագիր էր, որը երևի գալիս է նախորդ մարդկանցից, որոնք ուզում են վերարտադրվեն։ Ավելի ճիշտ կլիներ իսկական սյունեցիք հավաքվեին ու վարչապետին նորմալ հարց տային, թե ասենք ինչ է կատարվում մեր տարածաշրջանում ու ինչ է կատարվելու։ Կազմակերպված էր, բա ինչ էր։ Սյունիքի համար բոլորս էլ մտահոգ ենք ,դրա համար էլ ես իմ զորքը մինչեւ հիմա չեմ հանում այնտեղից»,- ասաց Սասուն Միքայելյանը։

 

auroranews.am

Related Posts

«Որտե՞ղ է Հայոց հայրապետը».Նարեկ Կարապետյանի հարցը՝ նախագահին

ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանի ելույթից հետո «Ուժեղ Հայաստան» խմբակցության ղեկավար Նարեկ Կարապետյանը դահլիճից հարց ուղղեց նախագահին՝ «Որտե՞ղ է Հայոց հայրապետը»։ Նրան հետևեցին խմբակցության մյուս պատգամավորները՝ նույն հարցը հնչեցնելով։ ԱԺ առաջին…

Դավթաշենում ջրի խողովակը վնասվել է եւ ջուրը բարձր ճնշմամբ լցվել նկուղ. 25 տոննա ջուր է հեռացվել

Օգոստոսի 1-ին՝ ժամը 05։37-ին, ՆԳՆ 112 օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Դավթաշեն 4-րդ թաղամասի շենքերից մեկի նկուղ ջուր է լցվում։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ…