«Մարի Իզմիրլյան» մանկատան սաներից մեկը օրերս մահացել է . armdaliy

Mahacel e

ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի մամուլի քարտուղար Զարուհի Մանուչարյանն լրատվամիջոցին ասաց, որ մահացողը ի ծնե տուբերոսկլորոզ է ունեցել։ «Պետք է նշել, որ այդ հիվանդությունը հազվադեպ հանդիպող հիվանդություն է, որի հետևանքով ախտահարվում են հենց թոքերն ու երիկամները։ Հիվանդության հետևանքով ախտահարված են եղել աղջկա թոքերը և երիկամները։ Մահն արձանագրվել է հենց երիկամային անբավարարվածությունից»։

Նա տեղեկացրեց, որ հիվանդությունը երեխայի մոտ ի ծնե է եղել, հենց այդ պատճառով էլ ծնողները ցանկություն էին հատնել, որ նրա խնամքը հանձնվի մանկատանը։

«Աղջիկը տեղափոխվել էր բժշկական կենտրոն, մեկ շաբաթ եղել է վերակենդանացման բաժանմունքում։ Այդ ընթացքում աղջկան տեսակցել են մայրը, տատիկը և մյուս հարազատները։ Նրանք բոլորը երեխայի առողջական վիճակի մասին տեղյակ են եղել, հիվանդության մասին՝ նույնպես»։

Նա տեղեկացրեց, որ դեպքի առնչությամբ ոստիկանությանը տեղյակ են պահել, կատարվել է նաև դատաբժշկական փորձաքննություն։

 ArmDaily.am

Related Posts

Գագիկ Խաչատրյանի ձերբակալությունը ևս մեկ անգամ լուրջ հարցեր է առաջացնում

ՄԱՐԻԱՄ ԽՈՒԴՈՅԱՆԻ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԱՆԿՅՈՒՆԸ․ ՔԱՂԱՔԱԿԱՆ ԴԻՐՔՈՐՈՇՈՒՄՆԵՐ և ՀԵՂԻՆԱԿԱՅԻՆ ՀՈԴՎԱԾՆԵՐ։ Հետևեք հաջորդիվ՝ անկախ և հայամետ դիտարկումների համար։ Հեղինակ՝ Մարիամ Խուդոյան       Գագիկ Խաչատրյանի ձերբակալությունը ևս մեկ անգամ լուրջ հարցեր…

Ամենայն հայոց կաթողիկոսը չի եկել նոր խորհրդարանի նիստին․ նրան չեն հրավիրել

2026 թվականի հունիսի 7-ի խորհրդարանական ընտրությունների արդյունքներով ձևավորված Հայաստանի նոր ընտրված Ազգային ժողովի առաջին նիստը, որը սկսվել է օգոստոսի 2-ին, անցնում է առանց Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ի մասնակցության։ Հիշեցնենք,…